1

fb you od

Ֆլեշմոբ Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մոտ PDF Տպել Էլ.փոստ

13301314 

Հունիսի 2-ին, Գերմանիայի Հանրապետության Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման անմիջական արձագանքը Թբիլիսիում եղավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ շնորհակալության ֆլեշմոբի անցկացումը Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության մոտ:

Հայաստանի Հանրապետության, Վրաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դրոշներով և չորս լեզուներով գրված «Շնորհակալություն», «Արդարությունը հաղթեց» թերթոններով ֆլեշմոբին մասնակցում էին Վիրահայոց թեմի աշխատակիցները, երիտասարդական բաժնի ակտիվիստները, «Վրաստանի Հայ Համայնք» հասարակական կազմակերպության անդամները, «Ալիքմեդիա» Վրաստանում հայկական լրատվական պորտալի ներկայացուցիչները, «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի ստեղծագործական խմբերի ուսուցիչները, աշակերտները, ծնողները և բազում անհատներ: Հայերեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով շնորհակալության խոսքով ելույթ ունեցան Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը, Թեմի Երիտասարդական աշխատանքների համակարգող Նինա Սերոպովան, Իրավական հարցերի բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը, «Վրաստանի Հայ համայնք» կազմակերպության մամլո խոսնակ Սանդրո Օհանյանը, «Խաղաղության հիմնադրամի» նախագահ Գիորգի Թումասյանը: «Հայարտուն» կենտրոնի դուդուկի խմբի անդամները կատարեցին կոմիտասյան մեղեդիները:

Ֆլեշմոբի կազմակերպիչները դեսպանությանը փոխանցեցին շնորհակալության թերթոններ:

Վրաստանում Գերմանիայի Հանրապետության դեսպանին իր շնորհակալական նամակն է հղել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: 

13301487 954739891309490 688091772031646180 o 13304968 954739877976158 131978465138897409 o 13305159 954739474642865 8682268637735346270 o 13348813 1300379929991738 1176496236 n 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)