1

fb you od

Համաժողով Վրաց Պատրիարքարանի համալսարանում PDF Տպել Էլ.փոստ

IMG 4173 

2016 թվականի հունիսի 16-ին, Վրաստանի Պատրիարքարանի Սուրբ Անդրեաս նախավկայի անվան վրացական համալսարանում կայացավ համաժողով «Կրոնները և վաղ ամուսնության հիմնախնդիրը Վրաստանում» թեմայով: Համաժողովի աշխատանքին, բացի Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչներից, մասնակցում էին Վրաստանում ներկայացված տարբեր կրոնական համայնքների ներկայացուցիչներ, խորհրդարանի անդամներ, փոխնախարարներ, Ժողովրդական պաշտպանի աշխատակազմի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Վրաստանի գրասենյակի, ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ, համաժողովին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը ներկայացնում էին առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը և Թեմի իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց Վրաստանի Պատրիարքարանի Սուրբ Անդրե-- նախավկայի անվան վրացական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Սերգո Վարդոսանիձեն, համաժողովի նշանակության մասին խոսեց Վրաստանի Պատրիարքարանի միջկրոնական հարաբերությունների բաժնի ներկայացուցիչ, վրացական համալսարանի պրոֆեսոր Թեա Գոգոտիշվիլին:

Համաժողովում ելույթներ ունեցան Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն, ՄԱԿ-ի՝ բնակչության հիմնադրամի Վրաստանի գրասենյակի ղեկավար Լելա Բաքրաձեն, Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան և ուրիշներ:

Համաժողովի աշխատանքը հանրագումարեց պրոֆեսոր Թեա Գոգոտիշվիլին:

 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)