1

fb you od

Տավուշի թեմի երեխաները հյուրընկալվեցին Բաթումիում PDF Տպել Էլ.փոստ

Tavush 

Վիրահայոց և Տավուշ թեմերի առաջնորդներ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ, ինչպես նաև Բաթումի Սուրբ փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի հրավերով, Բաթումի այցելեցին Տավուշի մարզի տարբեր համայնքներից թվով 17 երեխաներ և երիտասարդներ Տավուշի թեմի սոցիալական-կրթական կենտրոնի տնօրեն Մերի Թուխիկյանի գլխավորությամբ: Ծրագրի իրականացմանն իր օժանդակությունն էր բերել նաև Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը:

Երեխաները ակտիվ հանգստի հետ միասին սիրով ընդգրկվեցին Բաթումի հայ համայնքի հոգևոր կյանքին: Նրանք ամեն օր ներկա էին Սուրբ Փրկիչ եկեղեցում կատարվող ժամերգություններին, ժրաջանորեն սերտում էին հոգևոր երգերը, աղոթքները, պատվիրանները: Տավուշցիների օրն անցնում էր Սև ծովի ջրերում լողանալով և զվարճալի ժամանցիներին մասնակցելով:Տավուշի թեմի կենտրոնի սաների Վրաստան կատարած այցելության գլխավոր նպատակներից մեկը ճիշտ այդ շփման ակտիվացումն էր տեղի հայ և մարզի երիտասարդների միջև:

Ուրախ և հետաքրքիր էր անցնում երեխաների առօրյան նաև Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում: Կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի, ուսուցիչների և ակտիվիստների նախաձեռնությամբ, այստեղ գրեթե ամեն օր կազմակերպվում էին հանդիպումներ, քննարկումներ, խաղեր, տարբեր համերգներ: Թերևս ամենակարևորը և անմոռացը Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում արժանապատիվ քահանա Տեր Արարատ Գումբալյանի ձեռամբ 11 տավուշեցի երեխաների մկրտությունն էր:

Տավուշի սոցիալական և կրթական կենտրոնի երեխաներն իրենց այցելության ավարտին մասնակցեցին բնության գրկում Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու և Ալեքսանդր Մանթաշով կենտրոնի երիտասարդության և աշակերտության կազմակերպված զբոսախնջույքին:

Տավուշցի բոլոր հյուրերին իրենց տներում հյուրընկալել էին Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հավատացյալները: Տավուշի մարզի տարբեր համայնքներից ժամանած երեխաները և երիտասարդները, նրանց ուղեկցողները իրենց երախտագիտությունն են հայտնում Վիրահայոց և Տավուշի թեմերի առաջնորդներին, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգևոր հովվին, Ալեքսանդր Մանթաշով կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի անձնակազմին և եկեղեցու հավատացյալներին հյուրերին ութ օր հյուրընկալելու և ուրախ ու անհոգ հանգստյան օրեր պարգևելու համար:

DSC 0317 IMG 1719 IMG 1632 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)