1

fb you od

Ուխտագնացություն Հայաստանի պատմական վանքեր PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Tatev 1 

Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ մայր եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի նախաձեռնությամբ, 2016 թվականի հունիսի 24-26-ը շուրջ 30 թբիլիսահայ հավատացյալներ, ստանալով Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը և բարեմաղթանքը, ուխտագնացության մեկնեցին դեպի Հայաստանի պատմական վանքերը:

Ուխտավորների խումբը հունիսի 24-ին եղավ Խոր Վիրապի վանքում, մոմեր վառեց ու աղոթք արեց՝ հայցելով Հայոց Եկեղեցու առաջին Հայրապետի բարեխոսությունը:

Հաջորդ ուխտատեղին Տաթևի վանական համալիրն էր, որտեղ ուխտավորներին դիմավորեց Տաթևի վանքի վանահայր հոգեշնորհ Տեր Միքայել վարդապետ Գևորգյանը: Ուխտավորները մասնակցեցին երեկոյան ժամերգությանը, իսկ հաջորդ օրը ներկա գտնվեցին Տաթևի վանքում Տեր Սամվել Թորոսյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին: Թբիլիսիից ուխտի եկած հավատացյալներին ողջունեց և իր պատգամը փոխանցեց Հայր Միքայելը:

Նույն օրը թբիլիսահայ ուխտավորները այցելեցին Սիսիանի շրջանի Շաքեի ջրվեժ, հիացան տեղանքի գեղեցկությամբ, աղոթեցին ու մոմեր վառեցին Վայոց ձորի Նորավանքում:

Հունիսի 26-ին թբիլիսահայ ուխտավորները մասնակցեցին համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Տրդատի Բաց խորանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին՝` աղոթակցությամբ Հռոմեա-կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի:

Թբիլիսի վերադարձից առաջ ուխտավորներն իրենց խոնարհումը բերեցին Սուրբ Գայանեի շիրիմին, ապա եղան Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Պատմական այս իրադարձությունից ստացած անմոռաց տպավորություններով և հոգեպես վերանորոգված ու խանդավառ ուխտավորները վերադարձան Թբիլիսի: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)