1

fb you od

Հանդիպում Անահիտ Բոստանջյանի հետ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

glxavv 

2016 թվականի հուլիսի 12-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հանդիպում վիրահայ ժամանակակից բանաստեղծ, թարգմանիչ, «Վրաստան» թերթի առաքման և բաժանորդագրության ծառայության ղեկավար, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ, «Կամուրջ» գրական-հասարակական կազմակերպության նախագահ, Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահ Անահիտ Բոստանջյանի հետ:

Միջոցառումը նախաձեռնել էր «Վրաստանի հայկական գիտահետազոտական կենտրոն» հասարակական կազմակերպությումը և այն «Հանդիպում վիրահայ մտավորականների հետ» շարքից կազմակերպության հերթական հանդիպումն էր:

Անահիտ Բոստանջյանի ստեղծագործական ուղին ներկայացրեց վերոհիշյալ կազմակերպության ղեկավար, պրոֆեսոր Էմմա Ախտյանը:

Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ, Նինոծմինդայի մունիցիպալիտետի մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության ծառայության պետ Ժորա Սնխչյանը արժևորեց Անահիտ Բոստանջյանի՝ հայ-վրացական գրական հարթակներում իրագործած թարգմանական բարձրարվեստ գործունեությունը և խորհուրդ տվեց գրչակից ընկերոջը շարունակել այդ շնորհակալ աշխատանքը:

Հանդիպման մասնակիցների ելույթներով ներկայացվեց Անահիտ Բոստանջյան բանաստեղծի, թարգմանչի, լրագրողի ստեղծագործական ու մարդկային դիմագիծը: Դրան օժանդակեց նաև հայ, վրացի արվեստագետների հետ Անահիտ Բոստանջյանի հանդիպումների մասին պատմող տեսաժապավենը:

Երեկոյի ընթացքում հնչեցին Բոստանջյանի հեղինակային ու վրաց պոեզիայից թարգմանած բանաստեղծությունները, ինչպես նաև նրա պոեզիայի ռուսերեն թարգմանությունները:

Ռուսաստանից ժամանած բանաստեղծ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Նաիրա Սիմոնյանը ընթերցեց Սուրգութ քաղաքում հրատարակված «Ժամանակակից բանաստեղծներ» անթոլոգիայում Անահիտ Բոստանջյանի պոեզիայի նմուշների զետեղման առիթով Իրինա Սիմոնյանի շնորհավորանքը:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Սամուել քահանա Թորոսյանը Անահիտ Բոստանջյանին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական սերն ու օրհնությունը:

Երեկոյի ավարտին Անահիտ Բոստանջյանի ներկաներին հղված շնորհակալական խոսքը իր պոեզիայի նման անկեղծ էր ու ջերմ: 

DSC07330 IMGP0401