1

fb you od

Թբիլիսահայ հավատացյալների ուխտագնացությունը Նոր Վարագա վանք PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

Varaga 

Վարագա Սուրբ խաչի տոնը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու յուրահատուկ և սիրված տոներից է: Այս տոնը նշում է միայն Հայոց Եկեղեցին և ունի ազգային տոնի հնչեղություն: Տոնն այս տարի նշվեց սեպտեմբերի 25-ին:

2016 թվականի սեպտեմբերի 25-ի վաղ առավոտյան, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և բարեմաղթանքով, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մի խումբ հավատացյալներ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի Նոր Վարագա վանք (Հայաստանի Հանրապետություն):

Թբիլիսահայ ուխտավորները, տարբեր քաղաքներից ու շրջաններից ժամանած հարյուրավոր այլ ուխտավորների հետ միասին, մասնակցեցին Սուրբ Վարագա տոնի առիթով մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին, որը մատուցեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ ասաց օրվա խորհրդի՝ Վարագա Սուրբ խաչի, Տիրոջ փրկչական խաչի մի փոքրիկ մասունքի նկատմամբ քրիստոնյաների երկրպագության, տածած սիրո և հարգանքի մասին: Սրբազան հայրն իր օրհնությունը և ողջույնը հղեց տարբեր թեմերից ժամանած ուխտավորներին, ջերմագին խոսքեր ուղղելով նաև Վիրահայոց թեմին, Թեմակալ առաջնորդին և Թբիլիսիից ժամանած ուխտավորներին:

Այնուհետև, Նոր Վարագա վանք բերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված և Տավուշի թեմի բոլոր քաղաքներում և շրջաններում պտտեցրած Տիրոջ խաչափայտի մասունքը:

Պատարագի ժամանակ խաչի հաղորդություն ստացան նաև թբիլիսահայ ուխտավորները: Ուշ երեկոյան Սուրբ Էջմիածին եկեղեցու հավատացյալները հոգևոր նոր լիցքով վերադարձան Թբիլիսի:

1 1 1 2 1 3 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)