Վիրահայոց թեմի եկեղեցիներում ընթերցվեց Սրբատառ Կոնդակ |
Լուրեր |
2016 թվականի հոկտեմբերի 9-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցվեց կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագ: Հընթացս Սուրբ Պատարագի՝ ‹‹Էջ Միածինն ի Հօրէ›› շարականի երգեցողության ներքո խորան բարձրացվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակը Աստվածաշնչի հայերեն տպագրության 350-ամյակի առիթով: Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ ընթերցվեց Սրբատառ կոնդակ: Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա Սուրբ Պատարագի ժամանակ հոգևոր հայրերի կողմից ընթերցվեց Ամենայն Հայոց կաթողիկոսի Սրբատառ կոնդակը: |