1

fb you od

Էկումենիկ աղոթք Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A1Վրաստանում էկումենիկ աղոթք կազմակերպվում է շուրջ 3 տասնյակ տարիներ, որը բարձրացվում է 4 քրիստոնեական դավանանքի եկեղեցիների հավատացյալների և Եկեղեցիների կողմից: Դրանք են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, Հռոմեական կաթոլիկ, Ավետարանական-լութերական և Ավետարանական-մկրտական Եկեղեցիները:1

Ընդհանրական այս աղոթքը ամեն տարի կատարվում է չորս եկեղեցիներից մեկի նախագահությամբ: Այս տարի միասնության աղոթքի կազմակերպիչն էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, որը նաև նախագահելու է Վրաստանում գործող միջեկեղեցական խորհուրդը:

2018 թվականի հունվարի 25-ին, Թբիլիսիում, էկումենիկ աղոթքը անցկացվեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում:

Խաղաղության և սիրո ոգով տոգորված քրիստոնյաների ընդհանրական աղոթքին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիում Մաշկիևիչը, Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումը, Ուկրաինայի Հանրապետության 2դեսպանի պաշտոնակատար Գիորգի Նազարովը, Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Հաշտության և քաղաքացիական ինտեգրման առաջին փոխնախարար Լաշա Դարսալիան, ժողովրդական պաշտպանի հանդուրժողականության գրասենյակի աշխատակիցներ, միջազգային առաքելությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, տարբեր եկեղեցիների հոգևոր սպասավորներ, բազում հավատացյալներ:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը և ջերմ ողջույնը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդն իր խոսքում արժևորեց քրիստոնյաների միասին հավաքվելը և Աստծու ողորմությունը հայցելը, ընդգծեց ազգային և կրոնական բազմազանությունը, ազգային-կրոնական ինքնությունը պահպանելու անհրաժեշտությունը և այսպիսի հանդիպումների կարևորությունը:

Վազգեն Սրբազանը անդրադարձ կատարելով էկումենիկ աղոթքի և հավաքների ավանդության պատմությանը, արձանագրեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայոց 3թեմերի մասնակցությունը ընդհանրական աղոթքներին, որը նաև միասնության հորդոր է աշխարհում արյունահեղության և ահաբեկչությունների դադարեցման, ամենուրեք քաղաքացիական լարվածության վերացման և խաղաղության հաստատման համար:

Աստծու խոսքին միասնաբար ծառայության ներկայիս կարգախոսն էր Աստվածաշունչ մատյանի Ելից Գրքի. «Քո աջը, Տեր, զորությամբ փառավորվեց» հատվածը, որը պատրաստվել էր Կարիբյան ավազանի եկեղեցիների կողմից՝ որպես փառաբանություն Երկնավոր Տիրոջը քրիստոնեական ժառանգության և մարդկության պատմության մեջ Աստծո փրկարար գործունեության համար:

Ընդհանրական աղոթքին միացան Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լութերական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մարկուս եպիսկոպոս Շոխը, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մերաբ եպիսկոպոս 4Գափրինդաշվիլին:

Ու թեև տարբեր էր միասնական աղոթքի մասնակիցների մշակույթն ու լեզուն, բայց նույնն էր բոլոր աղոթքներում հնչած քրիստոնյաների հավատքի խոստովանությունը, գերությունից և մարդու արժանապատվությունը ստորացումից ազատելու խնդրանքը, կոչը մարդկանց հոգիները միասնությամբ ու քրիստոնյային հատուկ սիրով լցնելու հավատքին: «Ձեռք-ձեռքի տանք իրար, իսկ ձեռնաշղթաները ոչ թե կապենք, այլ քանդենք և Քրիստոսի սիրով, որը լցվեց մեր սրտերում, աղոթենք Հոր նկատմամբ այն բառերով, որը Հիսուս սովորեցրեց,-ասվում էր աղոթքի ժամանակ:

Էկումենիկ աղոթքն ավարտվեց չորս առաջնորդ եպիսկոպոսների իրենց մայրենի լեզվով արտասանած աղոթքով և օրհնությամբ:

Հիրավի աչքի էր զառնում կազմակերպչական այն մեծ աշխատանքը, որ իրականացրել էին Վիրահայոց թեմի հոգևոր սպասավորները և աշխատակիցները , հանձինս Տեր Նարեկ քահանա 5Ղուշչյանի, Տեր Սամվել քահանա Թորոսյանի, բարեշնորհ Գևորգ սարկավագ Անտոնյանի, Թեմի իրավական և համագործակցության հարցերի բաժնի տնօրեն Միքայել Ավագյանի և մյուսների: Աղոթքի ծիսական արարողությանը մյուս Եկեղեցիների հետ միասին մասնակցեցին Վիրահայոց թեմի հոգևոր դասը, հավատացյալները, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը:

100 տարուց ավելի պատմություն ունեցող քրիստոնյաների համատեղ աղոթելու ավանդույթը սկզբնավորվել է Եվրոպայում: 1910 թվականին Էդինբուրգում կայացած հանդիպման մասնակիցները համաձայնեցին, որ քրիստոնյաների միջև միասնությունը կամրապնդի առաքելական գործունեությունը և անմիջականորեն եկեղեցիները: Վրաստանում էկումենիկ աղոթքի նախաձեռնողներից մեկը Ավետարանական-Մկրտական եկեղեցին է: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)