1

fb you od

Ավանդական ուտեստը ժամանակակից ձևավորմամբ PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի մայիսի 13-ին5 Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ կենտրոնում առաջինDSC 5052 անգամ անցկացվեց հայկական խոհանոցի զարդ՝ ավանդական տոլմայի փառատոն: Այս անգամ խոհարարները կենտրոնի խմբավարներն էին,  եկեղեցու երգչախմբի անդամները: 13 հավակնորդ խոհարարները աշխատել էին ի պատշաճի ձևավորել իրենց ներկայացրած ուտեստը. դրանք մատուցվեցին մածունով, լավաշով, այլևայլ զովացուցիչ ըմպելիքներով, կանաչիներով: Աչք էին շոյում պասուց, խաղողի թփով, կաղամբով և DSC 5064«ամառային» տեսակի տոլմաները՝ բուրումնավետ և հայեցի:
Մասնակիցները պարգևատրվեցին Կենտրոնի և եկեղեցու պատվոգրերով: Պատվոգիր ստացան նաև «Առավոտ լուսո» երգչախումբը (Իրինա Ղարսլյանը) և « Ծաղկազարդ» պարային համույթը (Սևակ Բդոյանը):
Միջոցառմանը մասնակցեցին և ելույթ ունեցան Կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը և շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քհն Պողոսյանը: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)