1

fb you od

Քահանայից Ժողով Սամցխե-Ջավախքում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

A12018 թվականի մայիսի 14-ին, նախագահությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, տեղի ունեցավ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հոգևոր դասի ժողով:20180514 174546
Օրակարգում քահանաների անցնող 4 ամիսների գործունեության հաշվետվությունն էր: Հոգևոր սպասավորները հանգամանալից խոսեցին տեղերում կատարված հոգևոր, կրոնական, ծիսական, մշակութային և սոցիալական ծրագրերի մասին:
Ուրախալի էր 2017 թ. օծված եկեղեցիների և համայնքների ակտիվ գործունեությունը: Իրենց խոսքում քահանաները ոգևորությամբ նշեցին, որ համայնքների հիմնական մասում այլևս մկրտությունների և պսակների արարողությունը ոչ թե ձգտում են քաղաքների եկեղեցիներում կատարել, այլ իրենց համայնքների եկեղեցիներում: Սա արդյունքն է այն բարեջան աշխատանքի, որ հոգևոր հովիվները իրականացնում են տեղերում: Քահանա հայրերի կողմից նշվեց, որ համայնքներում մեծ ոգևորություն է առաջացնում մշակութային և խոհարարական միջոցառումների 20180514 180232կազմակերպումը, որի վառ օրինակը բերվում է Բուն Բարեկենդանի ժամանակ հարիսայի, Միջինքի ժամանակ գաթայի և զատկական տոներից հետո տոլմայի փառատոնները: Ժողովրդի մոտ մեծ աշխուժություն են առաջացնում նաև եկեղեցական տոներին կից ժողովրդական ավանդությունների կատարումը և դրանց տոնական շքեղություն հաղորդելը:
Խորհրդաժողովին զեկուցումներով հանդես եկան նաև փոխառաջնորդարանի գլխավոր հաշվապահը, տնտեսվարը և կրթամշակութային ու երիտասարդական կենտրոնի համակարգողը: Հոգևոր հովիվների կողմից նաև ներկայացվեց խնդրանք համայնքներում մշակութային գործունեություն իրականացնելու համար հովվությունները և մշակութային կենտրոնները ապահովել 20180514 181800բարձրախոսներով և տեխնիկական անհրաժեշտ միջոցներով: Բարձրացված խնդրին տրվեց դրական լուծում:
Թեմի առաջնորդը գնահատելով և իր օրհնությունը փոխանցելով հոգևոր դասին ու պաշտոնեությանը, հանձնարարեց առավել մեծ ուշադրություն դարձնել ծիսարարողակարգերի մատուցման որակին, Պատարագների քարոզների պատշաճ պատրաստությանը, եկեղեցիների նկատմամբ խնամքի և ուշադրության ավելացմանն ու ժողովրդի հետ տարվող աշխատանքի ավելի արդյունավետությանը: Վազգեն Սրբազանի ամփոփիչ խոսքից հետո ժողովն ավարտվեց: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)