1

fb you od

Խորհրդակցություն Ախալցիխեի Վարդգես Սուրենյանց կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

507106622019 թվականի հունվարի 19-ին Վիրահայոց թեմի Ախալցիխեի Վարդգես Սուրենյանց կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում, թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ժողով-խորհրդակցություն՝ Ախալցիխեի տարածաշրջանի հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Հակոբ աբեղա Սահակյանի, կենտրոնի տնօրեն Ասյա Բաբոյանի և խմբավարների մասնակցությամբ։
Սրբազան Հայրն ուշադրությամբ լսեց Հայր Սուրբի և մանկավարժների կատարած աշխատանքների մասին, որից հետո մանրամասն ներկայացրեց իր տեսիլքը՝ կենտրոնի ապագա գործունեության վերաբերյալ։
Սրբազանը տեղեկացրեց, որ 2019 թվականին հոբելյանական միջոցառումներ կիրականացվեն Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանի առնչությամբ։ Միջոցառումներ կանցկացվեն ոչ միայն մայրաքաղաք Թբիլիսիում, այլ նաև շրջկենտրոններում և հորդորեց կենտրոնի աշխատանքներն իրականացնել նաև նշված  հոբելյանները նշելու ուղղությամբ։
Թեմակալ Առաջնորդը տեղեկացրեց, որ մոտ ժամանակներում Ախալքալաքի փոխառաջնորդարանում տեղի կունենա կենտրոնների ղեկավար կազմի և մանկավարժների խորհրդակցություն, որտեղ առավել մանրամասն կքննարկվեն փոխանորդության գործող կրթամշակութային կենտրոնների գործառույթները և կտրվեն համապատասխան ցուցումներ։
Վազգեն Սրբազանը նաև բարձր գնահատեց հոգևոր տեսուչ Հակոբ աբեղայի գործունեությունը, որի արդյունքում բավական աշխուժացել է Ախալցիխեի տարածաշրջանը։ 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)