Ստորագրվեց համագործակցության հուշագիր |
![]() |
![]() |
![]() |
Լուրեր |
Հյուրերը Թբիլիսիի «Իկարուս» խոհարարական ուսումնարանի տնօրեն Ռուսուդան Չարթոլանի և «Վրացական խոհարարություն» ասոցիացիայի նախագահ Մանուել Փարանդես Բարանդայի ղեկավարությամբ մանրամասն ծանոթացան վրացական ուսումնարանի գործունեության ուղղություններին, դասընթացներին, առաջիկա ծրագրերին, տեղեկացան, որ ուսումնարանը գործում է Վրաստանի կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ և անվճար է, ուսուցումը տարվում է վրացերեն, ռուսերեն և անգլերեն, գործնական պարապմունքներն ընթանում են տարբեր բարձրակարգ հյուրանոցային համալիրներում և ամենուրեք առկա է աշխատանքային պահանջարկը: Հայկական պատվիրակության անդամները ներկա գտնվեցին և իրենք նույնպես հեղինակեցին խոհարարական արվեստի տարբեր ուղղություններով վարպետության դասերը: Հայկական խոհարարական արվեստի պատվիրակության այցը Վրաստան ավարտվեց համագործակցության մասին հուշագրի ստորագրմամբ: Հայաստանի գլխավոր խոհարարն իր խոսքում նշեց, որ Թբիլիսիում մեծ ուշադրություն է դարձվում հայկական խոհանոցի տարբեր ճաշատեսակների զարգացմանը: Դրանցից է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայ համայնքի աջակցությամբ իրականացվող արդեն ավանդական դարձած «Հարիսայի», «Տոլմայի», «Գաթայի» և «Ղափամայի» փառատոները, որոնք դառնում են իսկական տոն և որին բացի անհատներից իրենց մասնակցություն են բերում տարբեր հյուրանոցներ և ռեստորաններ:
Հայաստանյան պատվիրակությունը վրացի գործընկերներին հրավիրեց Երևան՝ ծանոթանալու հայկական խոհարարական արվեստի տարբեր բնագառներին: Հրավերն ընդունվեց սիրով: |