1

fb you od

Հայաստանյան ավտոարշավի մասնակիցները այցելեցին Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

AՀայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի «Հին և պատմական մեքենաների ակումբը, Հովհաննես Թումանյանի 1ծննդյան 150-ամյակին նվիրված  հոբելյանական տարվան նվիրեց ավտոարշավ Թումանյանի հետքերով:
Ավտոարշավը մեկնարկեց Ամենայն Հայոց բանաստեղծի մահվան օրը՝ մարտի 23-ին, Երևանի Թումանյանի տուն-թանգարանի տարածքից: Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ, ծնունդով թբիլիսեցի Գագիկ Աղաջանյանի և «Հին ու պատմական մեքենաների ակումբի» ղեկավար Օնիկ Զաքարյանի բարի երթի խոսքերով, 40-50 տարվա վաղեմության 15 ավտոմեքենաների 2կազմով շարասյունը  ուղղվեց դեպի Դսեղ՝ Թումանյանի ծննդավայր: Այստեղ այցելելով Մեծ Լոռեցու տուն-թանգարան և ծաղկեպսակ խոնարհելով այն գերեզմանին, որտեղ հանգչում է  Թումանյանի սիրտը, ավտոշարասյունը շարժվեց Թբիլիսի:
Մարտի 24-ին, ավտոարշավի մասնակիցները այցելեցին հայ գրողների 3և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն,  ծաղկեպսակ զետեղեցին Հովհաննես Թումանյանի գերեզմանին և ծաղիկներ խոնարհեցին այստեղ  հուղարկավորված հայոց մեծերի շիրիմներին: Խոջիվանքի պանթեոնում տեղի ունեցավ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիային դիմում ներկայացրած անձանց անդամատոմսերի հանձնումը:  
4Ավտոարշավի մասնակիցները Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում մասնակցեցին կիրակնօրյա սուրբ Պատարագին, մոմեր վառեցին Թումանյանի հիշատակին:
Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան ծրագրել է մի շարք հետաքրքիր և գեղեցիկ միջոցառումներով, որոնք կյանքի են  կոչվելու մինչև տարեվերջ,  իր ներդրումը ունենալ  ազգի երկու մեծերի՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի 150-ամյա հոբելյանների տոնակատարությունների  համազգային գործին: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)