1

fb you od

Վիրահայերը՝ Սփյուռքահայ առաջնորդների ամառային դպրոցում PDF Տպել Էլ.փոստ

487706 252646658185487 911953969 n

ՀՀ Սփյուռքի նախարարության կազմակերպած Սփյուռքահայ առաջնորդների ամառային դպրոցին այս տարի մասնակցում էին  Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Եկեղեցասեր Երիտասարդաց Միությունից»՝   Միքայել Ավագյանը, Մանանա Կարապետյանը, Աջարիայի «Մեր ապագան» երիտասարդական միությունից՝  Սեդա Ասլանյանը, առաջնորդներ՝  Սամցխե – Ջավախք նահանգի տարբեր շրջաններից: Հուլիսի 9-ից առ 21-ը գործող դպրոցում    համախմբվել էին աշխարհի 14 երկրներից ժամանած 27 համայնքների 20-30 տարեկան ղեկավարներ եւ հայկական կառույցների երիտասարդ ներկայացուցիչներ:

Դասախոսություններ տարբեր թեմաներով, արշավներ ու էքսկուրսիաներ, հանդիպումներ ու քննարկումներ, նաեւ գործնական աշխատանքներ - միջոցառումներ,

382419 252646618185491 44400164 n

որ ամառային դպրոցի առօրյան դարձնում էր հետաքրքիր ու բովանդակալից, հագեցած ուրախ եւ զվարճալի ժամանցով:  Հակամարտություններ, համագործակցություն, հոգեբանություն, լիդերություն, արվեստ ու պարարվեստ- թեմաները, որ նպատակամղված էին փոխադարձ ճանաչողության դաշտի ստեղծմանը, հայրենիքի հետ կապի խորացմանը, հետագա համագործակցության ձեւերի եւ միջոցների մշակմանը, լուսաբանվեցին համապատասխան ոլորտների արհեստավարժ դեմքերի կողմից: Արվեստի բազմազանության, Սփյուռքում ազգային ինքնության պահպանման միտումներին էր նվիրված Շահեն Խաչատրյանի դասախոսությունը, իսկ պարարվեստի, ազգային պարի զարգացման նորությունները հանգամանալից ներկայացրեց «Կարոտ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Անշուշտ, երկար ժամանակ սփյուռքահայ առաջնորդների հիշողության մեջ կմնան գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Կոմանդոսի՝ Արկադի Տեր-Թադևոսյանի, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի, ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպումները:

Ամեն երկիր իր գործունեության   ասպարեզում ունի իր առանձնահատկությունները եւ տարբեր հիմնախնդիրների քննարկումներն էլ ընթանում էին, ելնելով երկրի առանձնահատկություններից: Աշխույժ էին   գործնական ժամերը, որոնք դառնում էին տարբեր հիմնախնդիրների   լուծման ուղիների որոնման, փորձի փոխանակման, ապագայի պլանների եւ ծրագրերի դասեր:  

Երկշաբաթյա դպրոցը երիտասարդ առաջնորդներին պարգեւեց    հետաքրքիր եւ անկրկնելի օրեր: Դասախոսություններից զատ կազմակերպվեցին շրջագայություններ, էքսկուրսիաներ, արշավներ: Ամառային դպրոցի մասնակիցների փոխադարձ մտերմության, բարեկամության եւ ընկերության խորացման հնարավորություն դարձան արշավը՝ Սմբատաբերդ, ուխտագնացությունը՝ Նորավանք, Եղեգնաձոր, Խոր Վիրապ, այցելությունները՝ Ծիծեռնակաբերդ, Եռաբլուր, Թումո-կենտրոն:

Անհամար նոր տեղեկատվություն, ծանոթություն եւ ընկերություն աշխարհի տարբեր երկրներից ժամանած սփյուռքահայ երիտասարդների հետ, նորանոր գիտելիքներ, վառ տպավորություններ, համագործակցության ապագայի պլաններ – ահա այսպես դրոշմվեցին Սփյուռքահայ առաջնորդների ամառային դպրոցում անցկացված օրերը նրա մասնակիցների հիշողության մեջ: