1

fb you od

Սուրբ Սարգսի տոնը՝ Երիտասարդության օրհնության օր PDF Տպել Էլ.փոստ

792138 322196091230543 1135209247 o

         Ն.Ս.Օ. Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

         Հունվարի 25-ին, Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում հավաքված հավատացյալների մեծաթիվ թափորը հոգեւոր դասի՝ Տեր Սամվել քահանա Թորոսյանի, Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի, Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի առաջնորդությամբ,

323308 322199694563516 629271704 o

Սուրբ Սարգսի տոնը ավետող նկարներով շարժվեց դեպի Թբիլիսիի Սուրբ Սարգիս Զորավարի անվան խոնարհված եկեղեցի:  

         Մոմավառությունից և աղոթքի արարողությունից հետո թափորը շարժվեց դեպի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որտեղ Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց նախատոնակի արարողություն և երիտասարդության օրհնություն:

         Սուրբ Սարգիս Զորավարի տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով: Հավատարիմ նվիրական ավանդույթին, եկեղեցում երիտասարդներին բաժանվեցին աղի բլիթներ, քանզի Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն ու սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Ամենազոր Արարչի օրհնությունը ստացած եւ Սուրբ Սարգսի շնորհով խանդավառված հավատացյալները վերադարձան տները: