Գևորգ ուրարակիր Անտոնյանը՝ Վրաստանում «Բարի սամարացիներ» կազմակերպության լավագույն ուսուցիչ |
Մարտի 2-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոն այցելեցին Վրաստանում «Բարի սամարացի» կազմակերպության համակարգող Մերաբ Օրագվելիձեն, փոխհամակարգող Կարեն Երիցյանը, քրիստոնեական դաստիարակության ուսուցման համակարգող Խաթունա Ծկրիալաշվիլին, եկեղեցիների համախմբման աշխատանքների համակարգող Գուլիկո Կոշկելին: Միջազգային կազմակերպության համակարգողը ներկայացրեց Վիրահայոց թեմի «Հայաարտուն» կենտրոնի երիտասարդության հոգևոր տեսուչ Գևորգ ուրարակիր Անտոնյանին Վրաստանում «Բարի սամարացի» կազմակերպության լավագույն ուսուցիչ ճանաչելու հրամանագիրը և հանդիսավոր պայմաններում նրան փոխանցեց կազմակերպության շնորհակալագիրը, գրքույկ և անհատական համակարգիչ:
Վրաստանում «Բարի սամարացի» կազմակերպության փոխհամակարգող Կարեն Երիցյանի նախաձեռնությամբ կազմակերպության խորհրդանշանը ներկայացնող տոնական տորթի և հրավարության ներքո աշխատանքի արժանվույն գնահատման և արժեքավոր նվերի կապակցությամբ լավագույն ուսուցիչն ընդունեց գործընկերների շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: |