Աննա Պողոսովայի մենահամերգը Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում |
Մարտի 10-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում կայացավ հայ երգի շնորհալի կատարող, տարբեր մրցույթների և փառատոների մասնակից Աննա Պողոսովայի մենահամերգը, որը նվիրված էր Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին: Աննա Պողոսովան դեռ մանուկ հասակից աչքի էր ընկնում երգի, պարի և երաժշտության նկատմամբ ունեցած հակումներով:
Վեց տարեկանից հաճախել է երգի և պարի,ակտիվորեն մասնակցել է դպրոցական միջոցառումներին, դրսևորելով առանձնակի սեր և ունակություն երգարվեստի նկատմամբ: Լեփ-լեցուն դահլիճում հնչեցին հանրահայտ և սիրված երգեր ինչպես հայկական, այնպես էլ վրացական և արտասահմանյան երգացանկից, դառնալով Աննա Պողոսովայի շնորհավորանքը բոլոր կանանց՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Համերգի ժամանակ մենակատարուհու երգն ուղեկցվում էր Վանո Մկրտչյանի դուդուկի և Պավել Օգանեզովի՝ դաշնամուրի նվագակցությամբ: Մենահամերգը համեմված էր նաև Թբիլիսիի թիվ 104 դպրոցի աշակերտուհի Լիզա Թորոսյանի գեղեցիկ ասմունքով: Ավելացնենք, որ 2012 թվականին Աննան մասնակցեց «Իմեդի» հեռուստատեսության «Նուցա սկոլա» նախագծին,հասնելով կիսաեզրափակիչ, իսկ տարեվերջին երիտասարդ երգչուհին դարձավ Երևանում ամեն տարի անցկացվող «Մենք երգում ենք Առնո Բաբաջանյանի երգերը»երրորդ մրցույթ-փառատոնի հաղթող և արժանացավ չորրորդ հանրապետական ուսանողական մրցույթ-փառատոնը բացելու մեծ պատվին: |