Հուշ-երեկո՝ նվիրված ՀԳՄ երջանկահիշատակ նախագահ, գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բազմաթիվ մրցանակների դափնեկիր Լևոն Անանյանին |
Սույն թվականի սեպտեմների 29-ին, երեկոյան,Թբիլիսիի Հայ Առաքելական, Ուղղափառ սուրբ եկեղեցու «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան բազմամարդ սրահում, նախաձեռնությամբ «Հայարտան» և «Կամուրջ» գրական-մշակութային հասարակական կազմակերպության, տեղի ունեցավ գրական երեկո՝ նվիրված Լևոն Անանյանի հիշատակին: Թբիլիսյան արվեստասեր ու գրասեր հանրությունը լավ էր ճանաչում Լևոն Անանյանին, տարբեր միջոցառումների ժամանակ (այդ թվում հենց Հայարտանը կայացած), հաճախ էր հանդիպել նրան, լսել նրա առինքնող խոսքը ու սիրել նրան..Ուստի անվանի հասարակական ու ազգային գործչի անժամանակ մահը խոր ցավ պատճառեց և վիրահային, իսկ լեփ-լեցուն դահլիճն արդեն խոսուն վկայությունն էր այդ սիրո ու կորստյան ցավի: Եվ միջոցառումն, ըստ էության, մի նոր ու յուրովի հանդիպում դարձավ ընթերցողի ու գրողի միջև, որն արդեն Հավերժի ճամփորդ է, իր երկրորդ՝ Անմահության կյանքն է ապրում ու մեզ՝ երկրայիններիս ժամանակի մարտահրավերների դեմ դիմակայելու հնչերանգներով հարուստ մնայուն ձեռագրով ուղղորդում է դեպի ազգապահպանությու ......Երեկոն սկսվեց Տերունական աղոթքով ու օրհնությամբ, որ հնչեցրեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ապա Անանյանի կենսագրությունը ու նրա՝ որպես ՀԳՄ եռանդուն ու նվիրյալ նախագահի, գրական- հասարակական խոշոր ազգային գործչի, գրողի ու հրապարակախոսի, թարգմանչի ու հրատարակչի, գրականություններ ու մարդկային սրտեր կամրջող բացառիկ մեծ մտավորականի ու մեծատառով մարդու, վրաց ու այլ ժողովուրդների հետ բարեկամական կապերում դիմանկարը ներկայացրեց բանաստեղծուհի, «Կամուրջ» ՀԿ նախագահ Անահիտ Բոստանջյանը՝ հատկապես ընդգծելով Անանյանի անուրանալի դերակատարումը համահայկական միասնական դաշտ (իր երեք բաղադրիչներով Հայաստան-Սփյուռք Ջերմ էր ու սրտառուչ Լևոն Անանյանի ու մեր ժողովրդի հոգեհարազատ բարեկամի, նրա գրչընկերուհու, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլու խոսքը՝ սրտի խոր ցավով ու սիրով լի: «Ես կորցրել եմ իմ եղբորը, ում հետ, թվում է, միասին ենք մեծացել, նույն կաթով սնվել, ինչպես Հայոս -Քարթլոս եղբայրները:Եվ սակայն, հպարտ եմ, որ ճանաչել եմ նրան, ի շահ վրաց ու հայ գրականություններ Լևոն Անայանին նվիրված իրենց բանաստեղծություն Լևոն Չիդիլյանը որպես խոնարհումի նշան Անանյանի հիշատակին ընթերցեց նրա արժեքավոր, տագնապի ահազանգ հնչեցնող հոդվածներից մեկը՝ արտագաղթի թեմայով «Տունը, որ չի շինել վարպետ Օհանը», իսկ տողերիս հեղինակը՝ դարձյալ տագնապահարույց մի ուրիշ ստեղծագործությու Անանյանի բանաստեղծություն Լևոն Անանյանն էր, ով այնքան ջերմ առաջաբան գրեց Թբլիսիում անցյալ տարի հրատարակված «Ութ սրտի տրոփ» ժողովածուին՝ թևավորելով երիտասարդ գրողներին......Ո Լևոն Անայանի՝ ՀԳՄ հմուտ ու եռանդուն նախագահի, վրաց ժողովրդի մեծ բարեկամի, հիանալի հրապարակախոսի, սիրով, բարությամբ լեփ-լի անհատականության մասին խոսք ասաց վիրահայ անվանի թարգմանիչ, Անանյանի կողմից միշտ բարձր գնահատված Գիվի Շահնազարը՝ ընթերցելով Անանյանի ստեղծագործությու Իր հետաքրքիր հուշերը՝ կապված Անանյանի հետ ներկաների հետ կիսեց ու Անանյանին որպես մեր ժամանակների խոշոր մտավորականի, ճշմարիտ հրապարակախոսի, հայ-վրաց բարեկամության նորօրյա հիմնասյուներից մեկի ներկայացրեց, նրա սրաթափանց մտքի խորությունն ընդգծեց Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը: Գրական երեկոյի վերջում Անանյանի մասին գնահատանքի, ափսոսանքի ու հպարտության, նրա սթափեցնող խոսքից դասեր առնելու իր խոսքն ասաց Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը: Նա հատկապես կարևորեց ազգի գլխին դամոկլյան սրի պես կախված մի շարք արդի մարտահրավերների դեմ ուղղված Լևոն Անանյանի տագնապի ղողանջ հնչեցնող ԳԻՐՆ ու ՁԱՅՆԸ, որ այնքան հաճախ էր հնչում ամբիոններից, բեմերից, հավաքույթներից.. Հուշ-երեկոն,որին ներկա էին մշակույթի, կրթության, հասարակական- քաղաքական և այլ ոլորտների ներկայացուցիչներ Անահիտ Բոստանջյան
|