Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» և Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու «Աղբյուր» պատանեկան երգչախմբերը վերադարձան «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնից |
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Սբ.Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը (խմբավար՝ Մարա Աբուլյան) և կենտրոնի անհատ կատարող Անի Ղուշչյանը (գեղարվեստական ղեկավար՝ Պավել Օգանեզով) մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնին: Փառատոնին Վրաստանից մասնակցում էր նաև Վիրահայոց թեմի Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու «Աղբյուր» երգչախումբը, խմբավար Ռուզաննա Հովհաննիսյանի գլխավորությամբ: Սեպտեմբերի 26-ին մեկնարկած «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի մասնակից երգչախմբերն ու անհատ կատարողները Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում ելույթներ ունեցան բազմաթիվ բեմերում: «Ներսես Շնորհալի» համույթի առաջին բեմելը տեղի ունեցավ Գյումրիի թիվ 21 դպրոցում, որտեղ ի թիվս մյուս մասնակիցների, խումբը հանդես եկավ Կոմիտասի «Հոյ նազան» երգի կատարմամբ: Այնուհետև ելույթները շարունակվեցին Վանաձորի թիվ մեկ երաժշտական դպրոցում: Տպավորիչ էր Անի Ղուշչյանի կողմից «Չինար ես» երգի կատարումը, Կարեն Միրզոյանի նվագակցությամբ: Երիտասարդ կատարողի ելույթն ընդունվեց ջերմ ծափահարություննե Ուրախությամբ պետք է նշենք, որ ելնելով փառատոնի նպատակից՝ հայությանը մոտ պահել Կոմիտաս վարդապետի մեծությանը և անկրկնելի ստեղծագործությու Մեծ էր փառատոնի կազմակերպիչների, Սփյուռքի նախարարության և անձամբ նախարարի ուշադրությունը մասնակիցների նկատմամբ: Երևանում ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպմանը մասնացեցին նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, կենտրոնի գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովը, խմբավար Մարա Աբուլյանը և էլեկտրոնային լրատվության ծառայության ղեկավար Վալերի Բադալյանը: Արձագանքելով Սփյուռքում հայապահպանության միջոցառումների ծավալման առաջարկություննե Հոկտեմբերի 3-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Գալա համերգին մասնակցելու պատվին էր արժանացել նաև Վիրահայոց թեմի «Սբ. Ներսես Շնորհալի» համույթը: Հիասքանչ էր համույթի կողմից Կոմիտասի «Կաքավիկ» երգի կատարումը: Երգչախումբը մաեստրո Հովհաննես Չեքիջյանի դիրիժորությամբ մասնակցեց կոմիտասյան ստեղծագործուններ Փառատոնի մասնակից երգչախմբերին և անհատ կատարողներին տրվեցին ՀՀ Սփյուռքի նախարարության մասնակցության հավաստագրեր և հուշանվերներ: ՀՀ Սփյուռքի նախարարության «Կոմիտաս վարդապետ» փառատոնից ստացած անջնջելի տպավորություններ
|