1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» և Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու «Աղբյուր» պատանեկան երգչախմբերը վերադարձան «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնից PDF Տպել Էլ.փոստ

komitasi pharaton 

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Սբ.Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը (խմբավար՝ Մարա Աբուլյան) և կենտրոնի անհատ կատարող Անի Ղուշչյանը (գեղարվեստական ղեկավար՝ Պավել Օգանեզով) մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնին: Փառատոնին Վրաստանից մասնակցում էր նաև Վիրահայոց թեմի Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու «Աղբյուր» երգչախումբը, խմբավար Ռուզաննա Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Սեպտեմբերի 26-ին մեկնարկած «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի մասնակից երգչախմբերն ու անհատ կատարողները Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում ելույթներ ունեցան բազմաթիվ բեմերում: «Ներսես Շնորհալի» համույթի առաջին բեմելը տեղի ունեցավ Գյումրիի թիվ 21 դպրոցում, որտեղ ի թիվս մյուս մասնակիցների, խումբը հանդես եկավ Կոմիտասի «Հոյ նազան» երգի կատարմամբ: Այնուհետև ելույթները շարունակվեցին Վանաձորի թիվ մեկ երաժշտական դպրոցում:

Տպավորիչ էր Անի Ղուշչյանի կողմից «Չինար ես» երգի կատարումը, Կարեն Միրզոյանի նվագակցությամբ: Երիտասարդ կատարողի ելույթն ընդունվեց ջերմ ծափահարություններով:

Ուրախությամբ պետք է նշենք, որ ելնելով փառատոնի նպատակից՝ հայությանը մոտ պահել Կոմիտաս վարդապետի մեծությանը և անկրկնելի ստեղծագործություններին, փառատոնի շրջանակներում կազմակերպվել էին նաև ճանաչողական բնույթի միջոցառումներ: Այդ առումով «Ներսես Շնոորհալի» պատանեկան համույթի առաջին հանգրվանը դարձավ Հարիճավանքը:Այստեղ տեղի սարկավագը սիրով պատմեց Կոմիտաս վարդապետի մասին, մանրամասն ներկայացրեց նրա՝ Հարիճավանքում անցկացրած օրերը: Այնուհետև վիրահայության ներկայացուցիչները հյուրընկալվեցին Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում, որտեղ նրանց դիմավորեց և տեղի հայ մշակութային կյանքի հետ ծանոթացրեց մարզպետարանի աշխատակից Մհեր Մելիքյանը:

Մեծ էր փառատոնի կազմակերպիչների, Սփյուռքի նախարարության և անձամբ նախարարի ուշադրությունը մասնակիցների նկատմամբ: Երևանում ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպմանը մասնացեցին նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը, կենտրոնի գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովը, խմբավար Մարա Աբուլյանը և էլեկտրոնային լրատվության ծառայության ղեկավար Վալերի Բադալյանը: Արձագանքելով Սփյուռքում հայապահպանության միջոցառումների ծավալման առաջարկություններին, »Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը հավաստեց «Հայարտուն» կենտրոնի պատրաստակամությունը աջակցելու և ընդգրկվելու նախարարության հայապահպան գործունեությանը: Կենտրոնի համակարգողը որպես գեղեցիկ հուշ նախարար Հակոբյանին նվիրեց թբիլիսահայ ճանաչված նկարիչ Թենգիզ Միկոյանցի կտավը:

Հոկտեմբերի 3-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական-հասարակական գործիչներ, Կոմիտասի արվեստի երկրպագուներ: Հրավիրվածների շրջանում էր նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Միրզախանյանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշեց. «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի անցկացումը նպաստեց հայկական Սփյուռքի մշակութային և հոգևոր համախմբմանը Կոմիտասի արվեստի շուրջ: Այս օրերին անգամ ճապոնացու, գերմանացու և թուրքի շուրթերից հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները»: Ուշագրավ էին տիկին նախարարի ջերմ խոսքերը՝ հասցեագրված Վիրահայոց թեմին և նրա առաջնորդին: Նախարար Հակոբյանը առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրինակով արժևորեց մայր հայրենիքից դուրս Եկեղեցու դերակատարությունը հայապահպանության գործում, կարևորելով Եկեղեցու շուրջը հայ համայնքի համախմբմանը, հայոց լեզվի, հայ մշակույթի, հայկական ավանդույթների պահպանմանը, սերունդների հայեցի դաստիարակությանը և նախնիների արժեքները նրանց փոխանցելու գործին միտված գործունեությունը: Նա իր խոնարհումը բերեց Թեմակալ առաջնորդին ազգապահպանության գործը ճիշտ կազմակերպելու համար:

Գալա համերգին մասնակցելու պատվին էր արժանացել նաև Վիրահայոց թեմի «Սբ. Ներսես Շնորհալի» համույթը: Հիասքանչ էր համույթի կողմից Կոմիտասի «Կաքավիկ» երգի կատարումը: Երգչախումբը մաեստրո Հովհաննես Չեքիջյանի դիրիժորությամբ մասնակցեց կոմիտասյան ստեղծագործունների համընդհանուր կատարմանը:

Փառատոնի մասնակից երգչախմբերին և անհատ կատարողներին տրվեցին ՀՀ Սփյուռքի նախարարության մասնակցության հավաստագրեր և հուշանվերներ:

ՀՀ Սփյուռքի նախարարության «Կոմիտաս վարդապետ» փառատոնից ստացած անջնջելի տպավորությունները Վիրահայոց թեմի »Հայարտուն» կենտրոնի մասնակիցների համար ավարտվեց քաղաք Աբովյանի «Սուրբ Հովհաննես» նորակառույց եկեղեցի կատարած այցելությամբ:

IMGP1576  IMGP1626  

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)