ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԱՆՎԱՆԻ ԳՐԱԿԱՆԱԳԵՏ ՀՈՎՍԵՓ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ՀԵՏ |
«Կամուրջ» գրական-մշակութային, հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, ՀԿ նախագահ, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանի հրավերով մի քանի օր Թբիլիսիում էր գտնվում ամերիկահայ ճանաչված գրականագետ, մատենագետ, թարգմանիչ (թարգմանում է անգլերենից և արաբերենից հայերեն և հակառակը), հրապարակախոս, ազգային-մշակութային-հասարակական եռանդուն գործիչ Հոգսեփ Նալբանդյանը: Նրա առաջին հանդիպումը թբիլիսահայ հասարակայնության հետ տեղի ունեցավ Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» Կրթա-մշակութային և Երիտասարդական Կենտրոնում, մի քանի օր առաջ՝ հոկտեմբերի 6-ին: Օրը խորհրդանշական էր, մանավանդ այն առումով, որ քաղաքը նշում էր իր ավանդական տոնը՝ Թբիլիսոբան, և հեռավոր ԱՄՆ-ից ժամանած մեծարգո հյուրի այցը Վրաստանի մայրաքաղաք՝ թե՛ հյուրի, թե՛ հյուրենկալների համար, ասես ավելի ընդգծելի դարձրեց Թբիլիսիի՝ դարեր շարունակ ջերմ ու հյուրընկալ դիմագիծը: Երեկոն, որը կայացավ «Հայարտան» Գալուստ Գյուլբենկյան սրահում, բացեց Կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը՝ ներկայացնելով օրվա խորհուրդը: Դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգեց նախորդ օրը հողին հանձնած թբիլիսահայ արխիվագետ, մշակութային գործիչ Սարգիս Դարչինյանի հիշատակը: Այնուհետև խոսքը փոխանցվեց տիկին Բոստանջյանին, որը և վարեց միջոցառումը: Նա ներկայացրեց Հովսեփ Նալբանդյանի կենսագրության և գործունեության ընդհանուր պատկերը, կարևորեց Նալբանդյանի դերը ամերիկահայ (կալիֆոռնիահայ) գրականության, գերազանցապես գրահրատարակչությ «Նալբանդյանը ծնվել է 1958թ. Սիրիայի Հալեպ քաղաքում: Բարձրագույն բանասիրական կրթություն ստացել է ԵՊՀ-ում, մագիստրոսի կոչումով: Որպես մանկավարժ, շուրջ 30 տարի աշխատել է Հալեպի, Ալեքսանդրիայի (Եգիպտոս), Լոս-Անջելեսի հայկական ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներում: Այնուհետև իրեն նվիրել է գրքին ու գրահրատարակչական գործին, այս ոլորտը համարում է իր կյանքի բաղկացուցիչ մասը, իր էության ու գործելակերպի հիմքը, իր կյանքի նպատակը և պատրաստ է իր վերջին լուման անգամ ներդնել գրքի ծննդյան և տարածման համար, իսկ իրեն՝ Մեսրոպ Մաշտոցի նվիրյալ ժառանգորդը, որը պարտավոր է ծառայել հայոց դպրությանը և գրչությանը, հայոց Ոսկեղենիկին», - իր խոսքում ասաց տիկին Բոստանջյանը՝ այս ամենին հավելելով, որ այս ամենի հավատչյան «Հովսեփ և Կարոլին Նալբանդյաններ» մատենաշարով՝ իր հովանավորությամբ կազմած և հրատարակած 15 ստվարածավալ հոգեզավակներն են՝ մեկը մյուսից բարձրաճաշակ, բովանդակալից ու արժեքավոր թե՛ իրենց ուսուցողական ու ճանաչողական, թե՛ գաղափարական նշանակությամբ: Եվ ամենակարևորը՝ դրանցից 5500-ից ավելին նվիրվել են Հայաստանի Սփյուռքի և Արցախի 1762 ամենօրյա դպրոցներին: Եվ մենք այսօր շատ ուրախ ենք ու հպարտ՝ նման հայապահպան գործի նվիրյալ նման հայորդու մեր քաղաքում, մեր շուրջը տեսսնելու, նրա հետ զրուցելու, նրանից դաասեր առնելու համար»: Մեսրոպ Մաշտոցին նվիրված Հովսեփ Նալբանդյանի բանաստեղծություն Հովեսփ Նալբանդյանը սպառիչ ու հանգամանալից, համոզիչ պատասխաներ տվեց բոլոր հարցերին, հնարավորինը որոշակի ներկայացնելով լոսանջելեսահայ գաղութի նկարագիրը՝ տարբեր դիտանկյուններից: Նա ընդգծեց իր խմբագրած և հրատարակած «Լույս» հանրագիտարանային 6 հատորների դերակատարումը մեր հոգևոր կյանքում, կարևորեց ազգային բարերարների մասնակցությունը գրքերի հրատարակման և, հատկապես, տարածման գործընթացում՝ խրախուսելով նրանց ավելի գործուն մասնակցություն ցուցաբերել գրքի պահպանման գործում՝ Սփյուռքի տարբեր հատվածներում: «Գիրքն է մեր հոգու լույսը, գիրքն է իմացության բանալին, գիրքն է կյանքի դպրոցը, մեր հացը հանապազորյա, մեր հոգու սնունդը», - ընդգծեց նա: Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Վիրահայոց թեմին՝ ի դեմս Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, ինչպես նաև «Հայարտանը» և տիկին Բոստանջյանին, այս հետաքրքիր հանդիպումը կազմակերպելու համար: Նա «Հայարտանը» նվիրեց «Մեսրոպ Մաշտոց մեծասքանչը» ժողովածուն: Հավելենք, որ «Մեսրոպ մաշտոց մեծասքանչը» գրքի շնորհանդեսը Երևանյան մշակութային հեղինակավոր հաստատություններ Երեկոն անցավ հարց ու պատասխանի հետաքրքիր, մտերմիկ ու ջերմ, փոխշփման, փոխճանաչողության առումով փոխշահավետ մթնոլորտում ՝ թե՛ հյուրի, թե՛ հյուրընկալների համար:
Անահիտ Աբրահամյան
|