1

fb you od

Վրաստանի նախագահի թեկնածու՝ Շալվա Նաթելաշվիլին Վրաստանի հայ համայնքին ծանոթացրեց իր նախընտրական ծրագրի հետ PDF Տպել Էլ.փոստ

Shalva Natelashvili 

2013 թվականի հոկտեմբերի 18-ին Վրաստանի նախագահի թեկնածու՝ Շալվա Նաթելաշվիլին հյուրընկալվում էր «Հայարտուն» կրթա-մշակութային եւ երիտասարդական կենտրոնում, որտեղ նա հանդիպեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Հայարտան» կողմից կազմակերպված հանդիպում–բանավեճերի շարքի շրջանակներում տիկին Նինո Բուրջանաձեից հետո, պարոն Շալվան երկրորդ նախագահի թեկնածուն էր, ով իր ընտրարշավի կոնտեքստում հանդիպեց հայ համայնքի հետ:

Հինդիպման սկզբում պարոն Շալվան ընտրողներին ներկայացրեց իր տեսակետը՝ երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման ճանապարհների վերաբերյալ: Նա հատուկ ուշադրություն դարձրեց երկրում սոցիալական դրությունը բարելավելու անհրաժեշտությանը, Կովկասի տարածաշրջանի երկրների համախմբմանը, Ռուսաստանի Դաշնության կողմից Վրաստանի քաղաքացիների համար սահմանված այցեհրավերների ռեժիմը լուծարելու անհրաժեշտությանը եւ այլն: Միաժամանակ պարոն Շալվան նշեց հայ եւ վրացի ժողովուրդների բազմադարյան կապերի մասին եւ ընդգծեց դրանք զարգացնելու անհրաժեշտությունը:

Խոսքն ավարտելուց հետո հյուրը պատասխանեց ներկաների հարցերին եւ պատրաստակամություն հայտնեց հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններից հետո նույնպես մանակցել նման հանդիպումներին :

 

Shalva Natelashvili3  Shalva Natelashvili2 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)