2013 թվականի նոյեմբերի 7-ին մեկնարկեց երիտասարդության մտավոր և հոգևոր զարգացման Ծրագիրը, որը կազմակերպել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարքի միջազգային բարեգործական հիմնադրամին կից մտավոր-ճանաչողական ստուդիան: Համայն Վրաստանի կաթողիկոս-Պատրիարքի հիմնադրամի հրավերով, Ծրագրին մասնակցում են Վիրահայոց թեմի 5 երիտասարդ ներկայացուցիչներ: Նրանք են Լիզա Թորոսյան, Անի Ղուշչյան, Լաուրա Մզիկյան, Մարիամ Սարկիսովա և Վալենտինա Գալեչյան:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները կունկնդրեն դասախոսություններ հետևյալ թեմաներով. Քրիստոնեական հոգեբանություն, Հին և Նոր Կտակարան, Ավանդական կրոններ, Հնեաբանություն և պատմություն, Քրիստոնեական արվեստ և խորհրդանիշներ, Արհեստավարժ փոխհարաբերություններ:Դասընթացի ավարտից հետո ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագրեր: Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքի միջազգային բարեգործական հիմնադրամին կից «Մտավոր-ճանաչողական ստուդիան» հիմնադրվել է 2011 թվականին «WorldVisionGeorgia» միջազգային կազմակերպության աջակցությամբ:
|