Երջանկահիշատակ Սարգիս Դարչինյանին նվիրված հուշ-երեկո |
40 օր լրացավ այն օրից, երբ թբիլիսահայ հասարակությունը հողին հանձնեց իր անզուգական հայրենակցին՝ Սարգիս Դարչինյանին: Իր քաղաքի պատմության հայկական հետքն ուսումնասիրող մեծ արխիվագետը գնաց միացավ կյանքից հեռացած ազգի մյուս նվիրյալներին: Սույն թվականի նոյեմբերի 8-ին թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչները, Սարգիս Դարչինյանի հարազատների հետ միասին, Վիրահայոց թեմի հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեցին Թբիլիսիի Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն, որտեղ հուղարկավորված է նրա դին: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ հանգուցյալի հոգու խաղաղության համար ու վերստին ծաղիկներով զարդարվեց Սարգիս Դարչինյանի թարմ շիրիմը՝ որպես հարգանքի տուրք և խոնարհում նրա հիշատակի առաջ: Նույն օրը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Սարգիս Դարչինյանին նվիրված հիշատակի երեկո:Միջոցառում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի առաջարկությամբ, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սարգիս Դարչինյանի հիշատակը: Գեղատեսիլ Թբիլիսիում հայոց հետքի վերհանմանը անմնացորդ նվիրված Սարգսի գործունեությունը մեծարեցին և մեծ արխիվագետի մասին հուշեր պատմեցին բանախոսներ Մերուժան Շահումյանը, Եսայի Աբովյանը, Ենոք Թադևոսյանը, Արտեմ Գրիգորենցը և ուրիշներ: Մեծ է Սարգիս Դարչինյանի կատարածը իր քաղաքի տարեգրության մեջ հայկական ստվերները սերունդներին հանձնելու գործում, խորն է ցավը նրա մահվան կապակցությամբ- ահա այս միտքն էր արտահայտված երիտասարդ ռեժիսոր Նիկ Ակոպովի՝ Սարգիս Դարչինյանին նվիրված տեսաֆիլմում, որը հուզմունքով դիտեցին ներկաները: Հայկական ճարտարապետությու Իր խոսքում «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Երիցյանը, Սարգսի Դարչինյանի կատարած աշխատանքը համեմատեց մի ամբողջ ինստիտուտի գործունեության հետ, որը թերևս հազվագյուտ ազգասեր նվիրյալը կատարել է միայնակ, չնայած ծառացած դժվարությունների Վրաստանում հայոց հետքի վերհանմանը իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերած մատենագիրը հայ մարդու ազնվական շառավիղով կարողացավ ներկայացնել հայոց քաղաքակրթություն Հավարտ միջոցառման իր օրհնությունը հղելով ներկաներին, Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գնահատանքի խոսք ասաց հուշ-երեկոյի մասին, երախտիքի խոսքեր ուղղեց բոլոր նրանց, ովքեր Սարգիս Դարչինյանի կենդանության օրոք աջակցել ու սատարել են նրան: Թեմակալ առաջնորդը կարևորեց ազգի նվիրյալ զավակներին ժամանակին նկատելու և արժևորելու անհրաժեշտություն Հուշ-երեկոն դարձավ Սարգիս Դարչինյանի նվիրական կյանքի լուսաբանման գեղեցիկ էջ:
|