1

fb you od

Հեղինակային ֆիլմերի ցուցադրում և քննարկում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

film 

Նոյեմբերի 27-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հայկական հեղինակային «Երևան», «Կինը», «Բոյկոտ» և «Անպետքը» ֆիլմերի պրեմիերան, որին ներկա էին ֆիլմերի սցենարիստ և ռեժիսոր Արշակ Զաքարյանը, նկարահանող օպերատոր Դավիթ Հարությունյանը և «Անպետքը» ֆիլմի գլխավոր դերակատար Գիորգի Հովակիմյանը: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել թբիլիսահայ մտավորականներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, հյուրեր Երևանից, հասարակայնության ներկայացուցիչներ:

Ներկաները հուզմունքով դիտեցին կյանքի բացասական կողմերը գանահարող ֆիլմերը, որոնք վեր էին հանել սիրելի քաղաքի մաքրության մասին հոգատարության, ոչհեռատես արարքներով թշնամու հզորացմանը օժանդակող մոտեցումների, հայրենիքի պաշտպանության համար որդուն բանակ ճանապարհող մոր ապրումների և ինքնասպանության շեմին գտնվող մարդ-անձնավորության մոտ բարության պոռթկման գաղափարը:

Ցուցադրումից հետո ներկաներին ուղղված իր խոսքում ֆիլմերի հեղինակ Արշակ Զաքարյանը պատմեց ֆիլմերի նկարահանման ոչ սովորական ուղու մասին: Դա ժողովրդի հանգանակած միջոցներով ժողովրդի մտածողությունն արտահայտող իրավամբ ժողովրդական ֆիլմերի ստեղծումն էր: Խոսելով «Անպետքը» ֆիլմի մասին, հեղինակը անդրադարձ կատարեց երկրի սոցիալական ծանր իրավիճակին, վերջին տարիներին երկրում շատացած ինքնասպանությունների մասին:

Ներկայացնելով մահաբեր օղակը վզին կապող մարդու հուզաշխարհը, որն այնքան ճշմարտացի վերարտադրել է դերասան Գիորգի Հովակիմյանը, ֆիլմը այնուամենանիվ դառնում է բարության հաղթանակի վկայություն: Ֆիլմի գլխավոր դերակատարի համար կարևոր էր, որ ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ իր ծննդավայրում, Թբիլիսիում, որտեղ երկար տարիներ աշխատել է որպես թատրոնի դերասան:

Բ ոլոր բանախոսները՝ ՀՀ սոցիալական պաշտպանության և մոնիթորինգի հարցերով փորձագետ Վարդան Գևորգյանը, պատմաբան Ենոք Թադևոսյանը, գործարար-բարերար Սամվել Աղեկյանը, ռեժիսոր Նիկ Ակոպովը և մյուսները բարձր գնահատեցին ֆիլմի գաղափարը՝ կյանքի ճշմարտացի պատկերումը, քրիստոնեական հոգու դրսևորումը և բարու հաղթանակը, արժևորելով մարդուն, քանզի կյանքում անպետք մարդ չի լինում՝ ըստ հեղինակային ֆիլմերի արտահայտած գաղափարի: Միանշանակ կարևորվեց ֆիլմերի գեղարվեստական մակարդակը, նկարահանող խմբի արհեստավարժ լինելը:

Հավարտ քննարկման օրհնության և գնահատանքի խոսք ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:Սրբազան Հայրը կարևորեց ազգի միասնության խթանումը և հորդորեց պահպանել այդ միասնությունը, զարկ տալ մշակույթի զարգացմանը և շարունակել ապրել:

Ստեղծագործական անձնախումբը խոսեց ապագա պլանների մասին, որոնց շրջանում է հայ-վրացական բարեկամությանը նվիրված ֆիլմի նկարահանումը: Ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է և շուտով կսկսվեն նկարահանման աշխատանքները:
 

IMGP7176 IMGP7177 IMGP7181  

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)