1

fb you od

Երկու քաղաքեպետեր այցելեցին Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ

pr

Դեկտեմբերի 15-ին, երկօրյա պաշտոնական այցով Թբիլիսի ժամանեց Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Այցելության առաջին օրը, երկու մայրաքաղաքների՝ Երևանի և Թբիլիսիի առաջին դեմքերը և նրանց ուղեկցող անձինք այցելեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Պարոն Գիգի Ուգուլավան և պարոն Տարոն Մարգարյանը և հայկական պատվիրակության անդամներ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, Ավագանիներ Արմեն Երեմյանը, Սերգեյ Մկրտչյանը, Նատալիա Լափաուրին, լրատվական բաժնի ղեկավար Հարություն Հակոբյանը, Վրաստանում ՀՀ դեսպանի խորհրդական Արտակ Կալաչյանը և մյուսները ներկա գտնվեցին հայոց եկեղեցում Վիրահայոց թեմի առաջանորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ ընթացող կիրակնօրյա Սուրբ Պատարագին: Պատարագիչն էր Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը:

Հավարտ Սբ. Պատարագի բարձրաստիճան հյուրերին բարի գալստյան խոսքով դիմեց Թեմակալ Առաջանորդը: Սրբազան Հայրը արժևորեց դարերի խորքից եկող երկու հինավուրց քաղաքների բարեկամական փոխհարաբերությունը, անդրադարձելով այն սերն ու հարգանքը, որ երկու քաղաքների բնակչությունը փոխադարձաբար տածում է հարևան ժողովուրդների արվեստի, մշակույթի, ավանդույթների նկատմամբ:Գերաշնորհ առաջնորդը արժևորեց հայի դիմագիծն այս քաղաքում, որտեղ դեռևս 20-րդ դարի սկզբներին արդեն գործում էր 26 եկեղեցի և հայն իր կառուցողական ձիրքն ու շինարար կարողությունը ի սպաս էր դնում իր սիրելի քաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը:

Թեմակալ առաջնորդը երախտագիտության խոսքեր ուղղեց Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային, ընդգծելով հատկապես «Հայարտուն» կենտրոնի կառուցման գործում քաղաքապետարանի և նրա ղեկավարի աջակցությունը:

Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գոհունակության խոսքեր ուղղեց Երևանի քաղաքապետին, ում հայրենանվեր և գործիմաց ղեկավարությամբ, օր-օրի գեղեցկանում ու նոր փայլ է ստանում Համայն հայության մայրաքաղաքը:

Այնուհետև հյուրերը այցելեցին «Հայարտուն» կենտրոն, որտեղ նրանց դիմավորեցին Վիրահայոց թեմի հովանու ներքո գործող ստեղծագործական միությունների ղեկավարները, հոգաբարձուների խորհրդի անդամները: Հյուրերը եղան Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանում, տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան: Փոքրիկները մեծարգո հյուրերին դիմավորեցին Վրաստանի և Հայաստանի հանրապետության պետական օրհներգների կատարմամբ, որից հետո հյուրերը Սուրբ Եղիա Մարգարեի անվան Կիրակնօրյա վարժարանում ականջալուր եղան մայրենիից կտրված տարբեր տարիքի մարդկանց հայերեն և վրացերեն արտասանությանը:

Երկու մայրաքաղաքները ներկայացնող հյուրերը հետաքրքրությամբ դիտեցին Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպված «Դիմանկար-XXI» ցուցահանդեսը, որը »Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ, նախաձեռնել էր «Վրաստանի հայ նկարիչների միությունը (նախագահ՝ Մերուժան Շահումյան) և Վրաստանի նկարիչների մի քանի միությունները:

Պարոնայք Գիգի Ուգուլավայի և Տարոն Մարգարյանի հետ հանդիպումը բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի պատասխանատու և «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Նա անդարադարձ կատարեց կենտրոնի անցած ուղուն, կարևորելով 15 խմբակների գոյությունը, շուրջ 600 աշակերտների ամենօրյա այցը կենտրոն, «Հայարտուն» կենտրոնի ակտիվ մասնակցությունը Թբիլիսոբա տոնահանդեսին և Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող բոլոր փառատոներին:

Թբիլիսիի քաղաքապետ պարոն Գիգի Ուգուլավան դիմելով ներկաներին, խոսեց այս քաղաքի բազմազգ բնակչության և թբիլիսեցի լինելու հպարտության մասին: Նա արժևորեց հայ և վրացի քրիստոնյա ժողովուրդների դարավոր բարեկամությունը և ոգեկոչեց շարունակել առաջընթացը պատմականորեն ձևավորված ժողովուրդների բարեկամության ուղիով:

Այնուհետև Երևանի քաղաքապետը կարևորեց այն, որ երկու մայրաքաղաքների համագործակցությունը զարգանում է ի շահ ժողովուրդների և նրանց դարավոր բարեկամության ամրապնդման: Նա բարձր գնահատեց «Հայարտուն» կենտրոնի ազգանվեր գործունեությունը, երկրի իշխանությունների աջակցությունը Թբիլիսիում հայ մշակույթի, հայ մարդու ստեղծարար աշխատանքի զարգացմանը և այս կենտրոնի գործունեությունը անվանեց հայ-վրացական բարեկամական փոխհարաբերությունների փայլուն վկայություն:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր գնահատելով երկու քաղաքապետերի այցելությունը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի և «Հայարտուն» կենտրոն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային նվիրեց թբիլիսահայ ճանաչված գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի հին Թիֆլիսի տեսարաններով կտավները:

Թբիլիսիի քաղաքապետը, Երևանի իր գործընկերը և պատվիրակության անդամները դիտեցին Փոնիջալայում նորերս բացված ապակու վերամշակման գործարանը, որը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիիշերին , հագեցած է ժամանակակից սարքավորանքով: Ձեռնարկությունը ստեղծվել է հայ-վրացական ներդրումներով,գործարանատեր Սամվել Աղեկյանի խոսքերով, , այստեղ աշխատանքով զբաղված է շուրջ 150 մարդ, արտադրանքը արտահանվում է արտերկրներ:

Նույն օրը Թբիլիսիի քաղաքապետը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ցույց տվեց Հին Թիֆլիսի թաղամասը և Աբանոթուբանին:

 

858986 10151930990488229 1069040546 o swesw 1491327 10151930991098229 969665250 o 

sait1

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)