Ներսես Շնորհալի պատանեկան համույթը հանդես եկավ հաշվետու համերգով |
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում հերթական ամանորյա տոնական միջոցառումն էր: Կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան համույթը դեկտեմբերի 26-ին ներկայացավ հաշվետու համերգով: Համույթը կազմավորվել է «Հայարտուն» կենտրոնի բացման հետ միասին: Վաստակաշատ խմբավար Մարիա Աբուլյանի հմուտ ղեկավարությամբ և դաշնակահար Կարեն Միրզոյանի նվագակցությամբ, 8-15 տարեկան պարմաններն ու պարմանուհիները սովորում են մեր դասական և ժողովրդական երգերը, տիրապետում կատարողական արվեստի նրբություններին և շնորհալիորեն ներկայացնում հայ խմբային երգը տարբեր բեմահարթակներում ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունո Ընդամենը երեք ամիս առաջ ներսեսշնորհալցին Համերգին ներկա էին Թեմի հոգևոր դասը, Հոգաբարձուների խորհրդի անդամները, Թեմի և «Հայարտուն» կենտրոնի պաշտոնեությունը, խմբակների ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, որոնց թվում էր Վրաստանում լրատվամիջոցների զարգացման հիմնադրամի վարչության նախագահ Թամար Կինծուրաշվիլին և ոււրիշներ: Կոմիտասի «Նազանի» երգի գեղեցիկ կատարմամբ պատանիներին ողջունեց և ոգեշնչեց կենտրոնի «Ներսես Շնորհալի» ավագների երգչախումբը երիտասարդ երաժիշտ Հովհաննես Համբարձումյանի գլխավորությամբ: Այնուհետև իրար հաջորդեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ռևազ Լաղիձեի և այլոց ստեղծագործությու Համերգի վերջում, ներկաներին իր օրհնությունը հղեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը գնահատանքի իր խոսքում արժևորեց արվեստի և մշակույթի դերը ազգապահպանության գործում, ընդգծելով հռչակավոր երգահանների գործերի հետ միասին հայ դասականների և ժողովրդական ստեղծագործությու Միջոցառման վերջում համույթի անդամներին բաժանվեցին ամանորյա նվերներ:
|