Վրաստանի տպագիր մամուլը համալրվեց ևս մեկ հայալեզու լրագրով |
2014 թվականի հունվարի 20-ը Վրաստանի հայ համայնքի կյանքում գրանցվեց որպես «Արձագանք» հայալեզու թերթի ծննդյան օր: Այդ օրը ընթերցողին մատուցվեց համայնքային տեղեկատվական թերթի առաջին համարը, որը կոչված է լայն հասարակության համար դառնալու համայնքային կյանքի տպագիր մարմինը: Թերթի այս համարում զետեղված նյութերը Վրաստանում հայ համայնքի շարժընթացի վկայություններն են: «Արձագանք» թերթի առաքելությունն է դառնալ հայ համայնքի կյանքի հայելին, լայն զանգվածներին հաղորդակից դարձնել հայ հոգևոր կյանքին և միջկրոնական հարաբերություննե Կամավոր թղթակիցներից կազմված թերթի խմբագրական կազմի գործունեության նշանաբանն է ընթերցողի և լայն հասարակության համար դառնալ լրատվության հավաստի աղբյուր: Լիահույս ենք, որ թերթի խմբագիր Լևոն Իսախանյանի, խմբագրական անձնակազմի և թերթի հրատարակությանը նպաստող բոլոր անհատների անշահախնդիր օժանդակության արդյունքում թերթը իր հետաքրքիր և հրատապ նյութերով շուտով կդառնա հայ ընթերցողի սպասելի լրագիրը թե' Թբիլիսիում և Վրաստանի հայաբնակ տարածաշրջաններու Մաղթում ենք առաջընթաց և բարի լուրեր:
|