Արվեստի դպրոցի սաների բարեկամական այցը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն |
Ընթացիկ տարվա փետրվարի 1-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գ. Գյուլբենկյան սրահում կայացավ Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան թիվ 10 արվեստի դպրոցի սաների համերգը, որը կրում էր «Բարեկամական այց» խորագիրը և նվիրված էր մեծ երգահանի ծննդյան 110 -ամյակին: Այն Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան թիվ 10 արվեստի դպրոցի հետ համագործակցությա Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը: Թիվ 10 դպրոցի տնօրեն Տարիել Բերաձեն շնորհակալության խոսքեր ուղղելով միջոցառման նախաձեռնողներին, կարևորեց աշխարհահռչակ երգահան Արամ Խաչատրյանի անունը կրելու հպարտությունը, նաև պատասխանատվությո Դպրոցի սաներ Էլենե Գադրանին, Լիկա Բաքրաձեն, Սալոմե Մերաբիշվիլին, Մարիամ Մացկոն, Նանա Ուստարաշվիլին, Դեա Ցքիտիշվիլին, Աննա Քոչարյանը, Մերաբի Սեփաշվիլին, Մարիամ Մամփորիան, Դավիթ Հակոբյանը փայլուն կատարեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Գիա Ղանչելիի, Գիորգի Ցաբաձեի, Լիստի, Կորսակովի ստեղծագործությու Նման բարեկամական այցի իրականացումը ողջունեց այս դպրոցի շրջանավարտ երաժիշտ Եսայի Աբովյանը, իսկ կես դար առաջ այս դպրոցում երաժշտության դասեր առած Ժաննա Դավթյանը երախտիքի խոսքեր ուղղեց նման միջոցառում կազմակերպելու համար և իր խոնարհումը բերեց դպրոցի տարեց ուսուցչուհի դաշնակահարուհի Իվետա Մեհրաբյանին: Վիրահայոց թեմի անունից բոլոր մասնակիցներին բաժանվեցին «Բարի սամարացիներ» կազմակերպության նվերները:
|