1

fb you od

Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին բաժանվեցին նվերներ PDF Տպել Էլ.փոստ

 samarateci

Վիրահայոց թեմի և «Բարի Սամարացի» միջազգային բարեգործական ընկերության հրավերով, փետրվարի 5-ին «Հայարտուն» կենտրոնում էին գտնվում Թբիլիսիի Իսանի և Կրծանիսի շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:

Ներկաներին ողջունեց Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցու քահանա Տեր Մանուկ Զեյնալյանը: Նա հիշեցրեց Տեր Հիսուս Քրիստոսի դեպի մարդիկ, հատկապես դեպի երեխաները տածած մեծ սիրո մասին և ոգեկոչեց ներկաներին նույնպես սիրել Աստծու որդուն: Տեր Հայրը կարևորեց այն, որ Հիսուսից փոխանցված այդ մեծ սիրո արտահայտություն են հանդիսանում այն գեղեցիկ նվերները, որոնք տարբեր երկրների տարբեր ազգի երեխաներ, «Բարի սամարացի» կազմակերպության միջոցով ուղարկում են իրենց հասակակիցներին: Տեր Մանուկը երախտագիտության խոսքեր ուղղեց «Բարի սամարացի» միջազգային կազմակերպությանը և Վրաստանում նրա փոխներկայացուցիչ Կարեն Երիցյանին մայրաքաղաքի երկու շրջանների կարիքավոր ընտանիքների երեխաներին նույնպես այս նվերները որպես սիրո արտահայտություն նրանց փոխանցելու համար:

Ներկաների անունից ելույթ ունեցան Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնակատար Սեվդիա Ուգրեխելիձեն, Կրծանիսի շրջանային վարչության նախագահ Խաթունա Բերձենիշվիլին, Իսանի շրջանային վարչության նախագահ Թոռնիկե Խուցիշվիլին և ուրիշներ, ովքեր շնորհակալության խոսքեր ուղղեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնին՝ հյուրընկալության և «Բարի Սամարացի» միջազգային կազմակերպությանը երեխաներին ուրախության պահեր և երջանկության զգացում պարգևելու համար:

«Հայարտուն« կենտրոնի մենակատարուհի Աննա Պողոսովայի մասնակցությամբ տրվեց փոքրիկ համերգ:

Դահլիճում գտնվող բոլոր երեխաները «Բարի սամարացի» կազմակերպության նվերներով, բարձր տրամադրությամբ վերադարձան իրենց տները:

IMGP0497 IMGP0500 IMGP0488 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)