1

fb you od

Վիրահայոց թեմում կայացավ հանդիպում Վրաստանի եկեղեցական համայնքների ղեկավարների հետ PDF Տպել Էլ.փոստ

handipum

2014 թվականի մարտի 4-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում կայացավ հանդիպում Վրաստանի կրոնական միավորումների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Տեր Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-Բապտիստական Եկեղեցու արքեպիսկոպոս, Գերաշնորհ Մալխազ Սոնղուլաշվիլին, Գերաշնորհ Մերաբ եպիսկոպոս Գափրինդաշվիլին,Վրաստանում Ավետարանական-լյութերական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տեր Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Հանդիպմանը քննարկվեց Վրաստանի իշխանություններին խնդրանքով դիմելու հարցը, որպեսզի վնասի մասնակի փոխհատուցում ստացող կազմակերպությունների ցուցակում, որը վերաբերում է խորհրդային ժամանակաշրջանում կրոնական կազմակերպություններին հասցրած վնասի մասնակի փոխհատուցմանը, ընդգրկվեն նաև այլ կրոնական կազմակերպություններ, որոնք նույնպես տուժել են խորհրդային ժամանակաշրջանում: Ընդունվեց համատեղ որոշում Վրաստանի կրոնական կազմակերպությունների և պետական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ երկուստեք հետաքրքրող հարցերին ծանոթանալու և քննարկելու նպատակով ամենամսյա հանդիպում անցկացնելու մասին: Հանդիպման մասնակիցները նաև քննարկեցին և ընդունեցին որոշում Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների վարչության Դեպարտամենտի հետ հրշեջ անվտանգության ոլորտում համագործակցության Պայմանագիր կնքելու մասին:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)