1

fb you od

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը արժանացել է մրցանակի PDF Տպել Էլ.փոստ

gramota

Մարտի 28-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2013 թվականի մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:

2013թ մրցույթի մասնակիցների շրջանում էր նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը: Դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էր Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը:

«Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունում «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը «Լավագույն համայնքային կառույց» անվանակարգում արժանացավ երկրորդ կարգի դիպլոմի և մրցանակի:

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը հոգևոր դասի, բոլոր աշխատակիցների և թբիլիսահայ հասարակության անունից շնորհավորում է «Հայարտուն» կենտրոնի ողջ աշխատակազմին և մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ Վրաստանում ազգային մշակույթի զարգացման, մայրենի լեզվի տարածման և սերունդների հայեցի դաստիարակության գործում:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)