«Բարի սամարացի» հասարակական կազմակերպությունն իր հերթական բարեգործական գործողությունն իրականացրեց Գորիի Շրջանի Խուրվալեթի տարհանվածների բնակավայրում: Սույն թվականի ապրիլի 2-ին Խուրվալեթի ժամանեցին Վրաստանում «Բարի սամարացի» կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Երիցյանը, Վիրահայոց թեմի նկարահանող խումբը և Վրաստանի երիտասարդ իրավաբանների միության անդամներ Իրինա Ջեյրանաշվիլին, Խաթունա Լոմջարիան և Անի Պարանիչևան: Նրանք իրենց հետ բերել էին հեռավոր Եվրոպայում բնակվող երեխաների սրտի ջերմությամբ և մատների քնքշությամբ պատրաստած նվերները՝ հասցեագրված իրենց հասակակից վրաստանցի ընկերներին: Իրենց հայրենի տներից տեղահան եղած և այժմ Խուրվալեթիում հաստատված 130 երեխաներ սիրով և անսահման ուրախությամբ ընդունեցին հեռավոր բարեկամ-ընկերների նվերները, փոխադարձաբար հղելով իրենց սերն ու երախտագիտությունը նրանց և «Բարի սամարացի» կազմակերպության Վրաստանի ներկայացուցչությանը:
Խուրվալեթի բնակավայրի բոլոր երեխաների համար այդ օրը դարձավ ուրախ և անմոռանալի: