1

fb you od

«Հարություն կամ Սուրբ Զատիկ» գրական-երաժշտական մոնտաժ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու ներսում PDF Տպել Էլ.փոստ

IMGP508ddd3

Ապրիլի 19-ի երեկոյան, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Ճրագալույցի Սուրբ Պատարագին նախորդեց մայրաքաղաքի թիվ 103 դպրոցի հայկական բաժնի (ուսմասվար՝ Հասմիկ Պապիկյան) գրական-երաժշտական մոնտաժը «Հարություն կամ Սուրբ Զատիկ» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի ռուսական բաժնի ազգությամբ հայ առաջինից-չորրորդ դասարանների 15 երեխաներ, որոնք այս ուսումնական տարվա սկզբին տեղափոխվել էին հայկական բաժին և ուսուցիչների աջակցությամբ սերտում էին մեսրոպատառ հայերենը: Միջոցառման կազմակերպիչ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Մխիթարյանի մտահղացմամբ, այս աշակերտների առաջին ինքնուրույն ելույթը մայրենի լեզվով որպես մկրտություն կատարվեց եկեղեցու սուրբ կամարների ներքո: Եկեղեցու ներսում բացի հոգևոր դասից հավաքված հավատացյալները, ծնողները, հյուրերը ունկնդիրը դարձան այս աշակերտների գեղեցիկ արտասանությանը և երգին:

Միջոցառումը, որը նվիրված էր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությանը, հագեցած էր Քրիստոսի ծննդից մինչև խաչելություն և Սուրբ Հարություն անցած ուղուց գեղարվեստական դրվագների ցուցադրությամբ:

Հավարտ միջոցառման ներկաներին դիմեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նա բարձր գնահատեց ուսուցիչների նվիրվածությունը երեխաների դաստիարակության գործին և նրանց աշխատանքը աշակերտների հայեցի դաստիարակության ուղղությամբ: Սրբազան հայրը կոչ արեց ներկաներին չկտրել իրենց զավակներին արմատներից, երեխաներին կրթել մայրենի լեզվով և մոտ լինել Հայոց Եկեղեցուն:

Գրական-երաժշտական մոնտաժի մասնակիցներին բաժանվեցին «Բարի սամարացի» միջազգային բարեգործական կազմակերպության նվերները:

IMGP5067 IMGP5070 IMGP5064 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)