1

fb you od

Ծերուն Թորգոմյանի «Պատմվածքներ» գրքի շնորհանդեսը Վրաստանի Ազգային գրադարանում PDF Տպել Էլ.փոստ

torgomyan

Սույն թվականի ապրիլի 22-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանության և Վրաստանի Ազգային գրադարանի աջակցությամբ, Ազգային գրադարանի Թբիլիսիի սրահներից մեկում կայացավ թբիլիսահայ արձակագիր, երջանկահիշատակ Ծերուն Թորգոմյանի Հայոց ցեղասպանությանը նվիրված պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը: Միջոցառմանը որպես հարազատ պապի հիշատակի առջև խոնարհում իր մասնակցությունն է ունեցել Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական, Ծերուն Թորգոմյանի թոռ Լևոն Թորգոմյանը:

Գրքի տպագրությունը իրականացել է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի միջնորդությամբ և «Գալուստ Գյուլբենկյան« հիմնադրամի աջակցությամբ:

Միջոցառումը սկսվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի աղոթքով և օրհնության խոսքով: Միջոցառմանը ներկա էին Թորգոմյան ընտանիքի անդամները:

Շնորհանդեսի կազմակերպիչ և վարող, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը մանրամասնորեն ներկայացրեց Ծերուն Թորգոմյան ստեղծագործողի կյանքի անցած ուղին և թողած գրական հարուստ ժառանգությունը: Բանախոսը հիշեց Ծերուն Թորգոմյան ընտանիքի հետ իր կապերի, տեսողությունը կորցնելուց հետո էլ գրողի ստեղծագործելու եռանդի մասին, անվանելով նրան դասական գրող, որը հայ գրական մտքի անդաստանում գտել է իր մնայուն տեղը:

Ելույթ ունեցողները խոսեցին Թորգոմյանի պատմվածքների, արծարծած թեմաների, ցեղասպանության արհավիրքների, Վանից գաղթելու հուշերի և դաժան մտապատկերների մասին, անդրադարձ կատարելով «Լաչակս գլխիդ», «Հերոսամարտ» պատմվածքներին և «Անմար կրակներ» վիպակին:

Ծերուն Թորգոմյանի հիշատակը հարգելու և նրա գրքերին այս տպագիր պատմվածքների ժողովածուն ավելացնելու համար իր երախտագիտությունը հայտնեց ճանաչված գրողի որդին՝ Լևան Թորգոմյանը: Շնորհանդեսի ընթացքում ընթերցվեցին հատվածներ հեղինակի ժողովածուից: Վերջում ներկաները ստացան Ծերուն Թորգոմյանի պատմվածքների ժողովածուն:

IMGP5622 IMGP5624 IMGP5662

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)