1

fb you od

Նինոծմինդայում բացվեց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան PDF Տպել Էլ.փոստ

ninocminda

Ապրիլի 23-ին, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և հոգևոր դասի մասնակցությամբ, կատարվեց հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Եկեղեցական ծեսից հետո ժողովուրդը շարժվեց դեպի մշակույթի պալատի հրապարակ: Այստեղ տեղադրվել է Հայոց մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված հուշարձան: Այն պատրաստել էր տեղացի քանդակագործ Արամ Ղարսլյանը ազնիվ հայորդիներ Արմեն Ղարսլյանի, Մարտուն Մկոյանի, Թաթուլ Ղարսլյանի, Էնզել Մկոյանի բարերարությամբ:

Հուշարձանի բացման և օծման արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորները, Վրաց Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ախալքալաքի և Նինոծմինդայի վրացական թեմի առաջնորդ միտրոպոլիտ Նիկոլոզը, շրջանային վարչության և սակրեբուլոյի ղեկավարներ, վիրահայ համայնքային կառույցների ղեկավարներ, հյուրեր Երևանից, Թբիլիսիից, Ջավախքի տարբեր շրջաններից և գյուղերից:

Միջոցառման կազմակերպիչ մշակույթի շրջանային բաժնի ղեկավար և տեղի Ռաֆայել Ղարսլյան (Ջավախ) կենտրոնի տնօրեն Գևորգ Սնխչյանի բացման խոսքից հետո հուշարձանի սավանը իջեցրին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և ռուսաստանաբնակ բարերար Արմեն Ղարսլյանը: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգեն վարդապետ Սալբիյանի և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հուշարձանի օծման հանդիսավոր կարգ:

Բոլոր ելույթ ունեցողները դատապարտեցին ցեղասպանությունը որպես մարդկության դեմ կատարված ոճրագործություն և պահանջատիրոջ իրավունքով քաղաքակիրթ աշխարհին կոչ արեցին ճանաչել հայոց ցեղասպանությունը:

Միջոցառման ընթացքում հնչեցին երգեր Նինոծմինդայի երաժշտական դպրոցի և մշակույթի կենտրոնի սաների կատարմամբ (խմբավար՝ Իրինա Ղարսլյան): Միջոցառումն ավարտվեց բանաստեղծ Գևորգ Սնխչյանի խոսքերով և երաժշտությամբ «Ծիծեռնակաբերդ» երգով: Հոգևոր հայրերի աղոթքի ներքո ներկաները ծաղիկներ դրեցին հուշարձանի պատվանդանին:

1538639 629194273829623 15500996272397455 n 10155929 629188570496860 1873924778398087253 n 10250290 629188973830153 3425587459177898767 n 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)