2014թ.-ին լրացավ 1915թ. հայոց Մեծ եղեռնի 99 ամյա տարելիցը |
Ապրիլի 23-ին և 24-ին Բաթումիի հայ համայնքում կատարվեցին միջոցառումներ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնելու համար: Ապրիլի 23-ին Սուրբ Փրկիչ եկեղեցու, Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, հոգևոր դասի մասնակցությամբ, կատարեց հանգստյան ժամերգություն, որից հետո եկեղեցու բակում մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին: Արարողությանը ներկա էին Բաթումիում գործող ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Գլխավոր հյուպատոսության երկրորդ քարտուղար Արմեն Գրիգորյանը, երիտասարդներ և հավատացյալներ: Այնուհետև տեղի ունեցավ մոմավառություն: Հոգևոր դասի, հայ երիտասարդական շարժման առաջնորդությամբ տեղի ունեցավ մոմերով և ճրագներով երթ: Մասնակիցները Սուրբ Փրկիչ եկեղեցուց քայլեցին դեպի ծովափ, ընթացքում կանգ առնելով Թուրքիայի հյուպատոսության առջև: Ծովափին երիտասարդները վառեցին 12 օդապարիկներ, որոնք խորհրդանշում էին Արևմտյան Հայաստանի 12 վիլայեթները, որտեղ տեղի էին ունեցել ջարդեր: Նշենք, որ այսպիսի երթ Բաթումիում կատարվում էր առաջին անգամ: Ապրիլի 24-ին Տեր Արարատ քահանա Գումբալյանի հանդիսավորությամ Այնուհետև Բաթումի Առաջին երաժշտական դպրոցում Սուրբ Փրկիչ եկեղեցու «Աղբյուր» երգչախմբի, կիրակնօրյա դպրոցի և հայկական դպրոցի սաների մասնակցությամբ տեղի ունեցավ գրական-երաժշտակա
|