Երեք գրքի շնորհանդես Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում |
Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը ս.թ. մայիսի 17-ին, Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպեցին երեք գրքի՝ երջանկահիշատակ Վիկտոր Հովսեփյանի «Երազի գունավոր ծիածանը», Արմինե Գևորգյանի «Քարեղեն երկիր» և « Գրական ծիլեր» ակումբի «Զարթոնք» տարեգրքի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին Նինոծմինդայից ժամանած ստեղծագործողներ, Հովսեփյան ընտանիքի անդամները, Թբիլիսիի և Նինոծմինդայի հայկական դպրոցների բարձրդասարանցինե Տերունական աղոթքից հետո, բացելով միջոցառումը, Վրաստանի հայ գրողների միության նախագահ Գևորգ Սնխչյանը անդրադարձ կատարեց նոր հրատարակված գրքերը ընթերցողին ներկայացնելու կենտրոնի որդեգրած սովորույթին և երախտագիտության խոսքեր ուղղեց գործարարներ Արմեն և Թաթուլ Ղարսլյան եղբայրներին՝ Վիկտոր Հովսեփյանի գրքի, ՀՀ Սփյուռքի նախարարությանը՝ «Զարթոնք» տարեգրքի հրատարակությունն Արմինե Գևորգյանը անթաքույց ուրախությամբ ներկայացրեց հայրենասիրության Բոլոր ելույթ ունեցողները բարձր գնահատեցին նորանոր արժեքավոր գրքերի հրատարակությամբ ընթերցանության պահանջը հրատապ դարձնելու մոտեցումը: Անահիտ Բոստանջյանն իր խոսքում կոչ արեց անուշադիր չթողնել այնպիսի թեմաներով գրքերի հրատարակությունը Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր օրհնությունը բաշխեց ներկաներին և բարձր գնահատեց նման շնորհանդեսների կազմակերպումը , կարևորելով «Վերնատուն» գրողների միության գործունեության արդյունքում գրական արժանի սերունդ աճեցնելու, հայ գրական միտքը Վրաստանում ոչ միայն պահպանելու, այլև զարգացնելու հարցը: Այնուհետև «Վերնատուն» միության նախագահը բարձրաձայնեց խորհրդի որոշումը՝ «Գրական ծիլեր» ակումբի մրցանակակիր ստեղծագործողներ Արմինե Գևորգյանին և Արամ Մելիքյանին Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությանը անդամագրելու մասին: Ներկայացված գրքերից բանաստեղծություն
|