Ցուցահանդես՝ նվիրված Ջավախք աշխարհի եկեղեցիներին |
Մայիսի 21-ին, Ախալքալաքի Գավառագիտական թանգարանի մեծ ցուցասրահում բացվեց «Ճանաչենք Ջավախք աշխարհն իր եկեղեցիներով» խորագիրը կրող գեղանկարչական ցուցահանդես, աջակցությամբ և հովանավորությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության: Իր գնահատանքի և օրհնության խոսքը հղեց ներկաներին Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցու և հարակից գյուղերի հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը. «Իսկապես տպավորիչ է, որ հենց Ջավախքում է նման ցուցահանդես բացվում: Սա նախադեպը չունեցող հրաշալի և մեծ ասելիք ունեցող ցուցահանդես է: Կարևոր է, որպեսզի ինքներս ճանաչենք մեզ և մեր պատմությունը: Եվ իրապես նշանակալի ու հաճելի է, որ այս ամբողջն արտահայտվում է արվեստի միջոցով»: Ցուցահանդեսի հեղինակների համար հաճելի անակնկալ է եղել, որ Ջավախքի ամեն մի անկյունում մի եկեղեցի է վեր խոյանում. «Որոշեցի եկեղեցիների շարք անեմ և ուզեցա ըստ դրա անհատական ցուցահանդես բացել, որովհետև եկեղեցիների ցուցահանդես դեռ ոչ մի անգամ չի եղել»: |