1

fb you od

Ցուցահանդես՝ նվիրված Ջավախք աշխարհի եկեղեցիներին PDF Տպել Էլ.փոստ

cucahandes

Մայիսի 21-ին, Ախալքալաքի Գավառագիտական թանգարանի մեծ ցուցասրահում  բացվեց «Ճանաչենք Ջավախք աշխարհն իր եկեղեցիներով» խորագիրը կրող գեղանկարչական ցուցահանդես, աջակցությամբ և հովանավորությամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության:
Ցուցահանդեսին ներկայացված էին Ջավախքի տարբեր անկյուններում ծվարած հայկական եկեղեցիները: Վերոհիշյալ թեմայով շուրջ 30 կտավ էին ներկայացրել երիտասարդ գեղանկարիչներ Արման Թորոսյանը և Հրաչյա Սաֆարյանը:

Իր գնահատանքի և օրհնության խոսքը հղեց ներկաներին Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցու և հարակից գյուղերի հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը. «Իսկապես տպավորիչ է, որ հենց Ջավախքում է նման ցուցահանդես բացվում: Սա նախադեպը չունեցող հրաշալի և մեծ ասելիք ունեցող ցուցահանդես է: Կարևոր է, որպեսզի ինքներս ճանաչենք մեզ և մեր պատմությունը: Եվ իրապես նշանակալի ու հաճելի է, որ այս ամբողջն արտահայտվում է արվեստի միջոցով»:
Նինոծմինդայի «Ռաֆայել-Ջավախ» կրթամշակութային կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը վստահություն հայտնեց, որ իր նախադեպը չունեցող այս ցուցահանդեսն ունենալու է շարունակություն և յուրօրինակ մեսիջ է մարդկությանը:

Ցուցահանդեսի հեղինակների համար հաճելի անակնկալ է եղել, որ Ջավախքի ամեն մի անկյունում մի եկեղեցի է վեր խոյանում. «Որոշեցի եկեղեցիների շարք անեմ և ուզեցա ըստ դրա անհատական ցուցահանդես բացել, որովհետև եկեղեցիների ցուցահանդես դեռ ոչ մի անգամ չի եղել»:

Նշենք, որ ցուցահադեսը կշարունակվի հինգ օր:Ցուցահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել Սամցխե Ջավախք և Ծալկայի տարածաշրջանի հոգևոր դասը, Ախալքալաքի շրջանային վարչության և ժողովի նախագահները, մանկավարժներ, հասարակական և քաղաքական գործիչներ, արվեստի սիրահարներ և այլք:

IMG 5129

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)