ՄԿրտություն Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում |
Արդեն 2 տարի է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործում է վերականգնողական կենտրոն, ուր շաբաթական երեք օր երեխաների հատուկ դասեր են անցկացվում: Երեխաների պաշտպանության միջազգային օրը կրկնակի տոնական էր վերականգնողական կենտրոնի սաների համար: Նախ, որ նրանք մասնակցեցին տոնական միջոցառմանը, և որ նրանցից մի քանիսը այսօր դարձան Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ: Ձեռամբ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգեն վրդ. Սալբիյանի և Տեր Տաթև քահանա Մարուքյանի մկրտվեցին կենտրոնի 4 սաներ: Անթաքույց էր ծնողների և մկրտվողների հուզմունքը: Շնորհավորելով մկրտվողներին և նրանց հարազատներին, Հայր Բաբգէնը աղոթք բարձրացրեց առ Աստված հայցելով, որ տերը իր բարեխնամ աջի հովհանու ներքո պահի այս երեխաներին, պարգևի նրանց առողջություն և խաղաղ մանկություն: Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան
|