Համբարձումը և խոհարարական մրցույթը՝ Նինոծմինդայում |
Մայիսի 29-ին, Համբարձման տոնին նվիրված Սուրբ պատարագից հետո, «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում բացվեց երիտասարդ նկարիչներ Արման Թորոսյանի և Հրաչյա Սաֆարյանի գեղանկարչական կտավների ցուցահանդեսը՝ նվիրված Ջավախքի հայկական եկեղեցիներին: Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին Նինոծմինդայի բնակիչներ, կենտրոնի սաներ, շրջանի ղեկավարներ: Այնուհետև տոնակատարությունը տեղափոխվեց քաղաքի երաժշտական դպրոց, ուր տեղի ունեցավ խոհարարական արվեստի մրցույթ-ցուցահանդես: Մրցույթին մասնակցեցին 6 թիմ, որոնցից իրենց վարպետությամբ առանձնացան քաղաքի թիվ 3, Սաթխայի, Մեծ Խանչալիի հանրային դպրոցների թիմերը: Հաղթող դպրոցները պարգևատրվեցին դիպլոմներով, հուշանվերներով, իսկ բոլոր մասնակիցները՝ պատվոգրերով և նվերներներով: Միջոցառումը կազմակերպել էր Սբ. Սարգիս եկեղեցին, «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնը և Նինոծմինդայի մունիցիպալիտետի կրթության և սպորտի ծառայությունը: Տեր Արմաշ քհն. Պողոսյան Ժորա Սնխչյան
|