Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվեց Ջավախքի եկեղեցիների էտյուդային աշխատանքների ցուցահանդես |
Երկու տարի առաջ Ջավախքում հաստատված հայաստանաբնակ երիտասարդ նկարիչ Արման Թորոսյանի և նրա գործընկեր Հրաչյա Սաֆարյանի կողմից կատարվեցին այս տարածաշրջանի գեղատեսիլ բնաշխարհում գործող 33 հայկական եկեղեցիների էտյուդային աշխատանքներ, որոնք առաջին անգամ ցուցադրվեցին Ախալքալաքում, այնուհետև Նինոծմինդայում: Վրաստանի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ու Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության աջակցությամբ, «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց այս ստեղծագործողների «Ջավախք աշխարհն իր եկեղեցիներով» խորագրով ցուցահանդեսը, որի բացմանը ներկա էին հայ և վրացի նկարիչներ, հյուրեր Ջավախքից, Երևանից և ՀՀ տարբեր շրջաններից, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ Ցուցահանդեսի բացման խոսքում Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը կարևորեց հայոց մշակութային և հոգևոր արժեքներին հանրությանը ծանոթացնելու երիտասարդ նկարիչների գովելի աշխատանքը: Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը իր խոսքում արժևորեց գեղանկարչության հայաստանյան դպրոցի մոտեցումը, որը էականորեն տարբերվում է թբիլիսյան գեղանկարչական դպրոցի ոճից: Երիտասարդ ստեղծագործողների առաջին անհատական ցուցահանդեսի կապակցությամբ իրենց տպավորությունն ու կարծիքները հայտնեցին նկարիչներ Ջիովաննի Վեփխվաձեն, Լև Օսիպովը, Երևանից ժամանած պատմաբան Կարեն Մաթևոսյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը և ուրիշներ: Նկարիչ-քանդակագո Միջոցառումը եզրափակեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Բարձր գնահատելով երիտասարդ ստեղծագործողների նվիրումը հայոց եկեղեցիները հանրաճանաչ դարձնելու գործին, Սրբազան Հայրը հույս հայտնեց, որ Ջավախքի խոնարհված եկեղեցիները նույնպես հնարավորություն կունենան դասվելու գործող եկեղեցիների շարքում: Ցուցահանդեսի բացման հանդիսությանը գեղեցիկ փայլ տվեց ճանաչված բանաստեղծներ Մարինա Կիրակոզովայի և Գարի Ղալամքարովի Հայաստանին և Ջավախքի լեռներին նվիրված բանաստեղծություն «Ջավախք աշխարհն իր եկեղեցիներով» խորագրով Արման Թորոսյանի և Հրաչյա Սաֆարյանի անհատական ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 22-ը:
|