Ստեղծագործական խմբակների հաշվետու համերգը Վիրահայոց թեմի «Հայատուն» կենտրոնում |
Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի մեծ սրահում, ընթացիկ տարվա հունիսի 22-ին կայացավ համերգ, որը դարձավ կենտրոնի ստեղծագործական խմբակների մեկ տարվա աշխատանքների հաշվետվություն: Համերգին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, թեմի հոգևոր դասը, կենտրոնի պաշտոնեությունը, ծնողներ, հյուրեր: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ: «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանի ներկայացմամբ, իրար հաջորդեցին Մակար Եկմալյանի անվան երգչախմբի դասական երգերի բազմաձայն կատարումները, ազգային նվագարանների՝ դուդուկի և դհոլի խմբակների հոգեթով նվագը, էստրադային գործիքների համույթի բեմելը և նրանց նվագակցությամբ մենակատարներ Մարիանա Սահակյանի և Անի Հովհաննիսյանի երգը, ասմունքի խմբակի անդամների կողմից Սայաթ-Նովայի տաղերի գեղարվեստական արտասանությունը: Համերգը եզրափակեց «Հայարտան» ստեղծման առաջին օրերին հիմնադրված «Ներսես Շնորհալի» պատանեկան համույթը, որը հայկական երգերի հետ միասին ներկայացրեց վրացերեն կատարումներ: Ակնհայտ էր համույթների խմբավարներ Մարիա Աբուլյանի,Հովհան «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբակների հաշվետու համերգն արժանացավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գնահատանքին: Թեմակալ առաջնորդը գոհունակության խոսքեր ուղղեց մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանին և թեմի գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովին՝ ստեղծագործական խմբերի աշխատանքը ճիշտ հունով ուղղորդելու համար: Սրբազան Հայրը խոսքն ավարտեց խմբակների թիվը ավելացնելու նոր հեռանկարով և Թբիլիսիում հայ մշակույթը պահպանելու և ըստ արժանվույն ներկայացնելու պատգամով:
|