1

fb you od

Ախալցխայի հայկական սրբավայրեր այցելեցին Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի անդամները PDF Տպել Էլ.փոստ

Akhalcikhe1

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) նախաձեռնությամբ, կազմակերպվեց Թբիլիսիի հայ երիտասարդների ուխտագնացությունը Ախալցխայի հայկական սրբավայրեր: Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի վաղ առավոտյան, շուրջ 50 հոգուց բաղկացած երիտասարդների խումբը, բաժնի տնօրենի և հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի առաջնորդությամբ ուղևորվեց Ախալցխա:

Ուխտավորների խմբի առաջին այցելությունը տեղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր, որտեղ հյուրերին դիմավորեցին և օրհնության խոսք ասացին Ախալցխայի հոգևոր հովիվ Հայր Հակոբ Սահակյանը և ավագ քահանա Տեր Եղիշե Հարությունյանը: Նրանք երիտասարդներին ծանոթացրին եկեղեցու պատմությանը: Պատասխանեցին հավատքի շուրջ ժողովրդին համախմբելու մասին ուխտավորներին հետաքրքրող հարցերին:

Անշուշտ, մեծ էր հետաքրքրությունը Սուրբ Նշան եկեղեցու նկատմամբ: Քաջածանոթ լինելով եկեղեցու իրավիճակին, նրանք ուղղվեցին դեպի Սուրբ Նշան, որտեղ մոմ վառեցին և աղոթք բարձրացրին առ Աստված՝ հայցելով եկեղեցու հարցի արդարացի լուծում: Երիտասարդները հետաքրքրությամբ ընթերցեցին եկեղեցում պահպանվող հայկական արձանագրությունները:

Ցավալի է, որ Սուրբ Նշան եկեղեցու ճակատագրին են արժանացել նաև Քրոջ և եղբոր անունով մատուռները, որոնք նույնպես գտնվում են վրաց ուղղափառ եկեղեցու կողմից վրացականացման վտանգի ներքո: Այստեղ ևս ուխտավորները Աստծուց խնդրեցին պահպանել հայկական սրբավայրերը:

Ախալցխայում երիտասարդներին հետաքրքրեց, թե ինչպես է զարգանում հայ մշակույթը: Եվ մեծ էր տպավորությունը, երբ այցելեցին Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միություն, ականջալուր եղան տնօրեն Ալեքսանդր Իգիթխանյանի պատմածին կատարվող աշխատանքների մասին ու դիտեցին կենտրոնի ցուցանմուշները:

Անուշադիր չմնաց նաև Ծուղրութ գյուղի Սբ. Սիոն եկեղեցին և Սապոնջյանների ընտանիքում սրբությամբ պահպանվող 10-րդ դարի Ավետարանը, որը իր զորությամբ դարձել է գյուղի պահպանիչ հրեշտակը:

Տեսածով հիացած և հոգեպես հզորացած երիտասարդների խմբին հայ գործարար, արմատներով տեղացի Սամվել Աղեկյանի կողմից կատարվեց հյուրասիրություն: Սակայն միայն Ախալցխայով չբավարարվեցին երիտասարդները և իրենց երեկոյան հանգիստը անցկացրին բնության գրկում, ըմբոշխնելով Բորժոմի ազգային զբոսայգու զովացուցիչ օդը:

Ուխտագնացությունը անմոռանալի դարձավ Վիրահայոց թեմի երիտասարդական խմբի անդամների համար:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)