Ախալցխայի հայկական սրբավայրեր այցելեցին Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի անդամները |
Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան) նախաձեռնությամբ, կազմակերպվեց Թբիլիսիի հայ երիտասարդների ուխտագնացություն Ուխտավորների խմբի առաջին այցելությունը տեղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին էր, որտեղ հյուրերին դիմավորեցին և օրհնության խոսք ասացին Ախալցխայի հոգևոր հովիվ Հայր Հակոբ Սահակյանը և ավագ քահանա Տեր Եղիշե Հարությունյանը: Նրանք երիտասարդներին ծանոթացրին եկեղեցու պատմությանը: Պատասխանեցին հավատքի շուրջ ժողովրդին համախմբելու մասին ուխտավորներին հետաքրքրող հարցերին: Անշուշտ, մեծ էր հետաքրքրությունը Սուրբ Նշան եկեղեցու նկատմամբ: Քաջածանոթ լինելով եկեղեցու իրավիճակին, նրանք ուղղվեցին դեպի Սուրբ Նշան, որտեղ մոմ վառեցին և աղոթք բարձրացրին առ Աստված՝ հայցելով եկեղեցու հարցի արդարացի լուծում: Երիտասարդները հետաքրքրությամբ ընթերցեցին եկեղեցում պահպանվող հայկական արձանագրությունն Ցավալի է, որ Սուրբ Նշան եկեղեցու ճակատագրին են արժանացել նաև Քրոջ և եղբոր անունով մատուռները, որոնք նույնպես գտնվում են վրաց ուղղափառ եկեղեցու կողմից վրացականացման վտանգի ներքո: Այստեղ ևս ուխտավորները Աստծուց խնդրեցին պահպանել հայկական սրբավայրերը: Ախալցխայում երիտասարդներին հետաքրքրեց, թե ինչպես է զարգանում հայ մշակույթը: Եվ մեծ էր տպավորությունը, երբ այցելեցին Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միություն, ականջալուր եղան տնօրեն Ալեքսանդր Իգիթխանյանի պատմածին կատարվող աշխատանքների մասին ու դիտեցին կենտրոնի ցուցանմուշները: Անուշադիր չմնաց նաև Ծուղրութ գյուղի Սբ. Սիոն եկեղեցին և Սապոնջյանների ընտանիքում սրբությամբ պահպանվող 10-րդ դարի Ավետարանը, որը իր զորությամբ դարձել է գյուղի պահպանիչ հրեշտակը: Տեսածով հիացած և հոգեպես հզորացած երիտասարդների խմբին հայ գործարար, արմատներով տեղացի Սամվել Աղեկյանի կողմից կատարվեց հյուրասիրություն Ուխտագնացություն
|