1

fb you od

Հայ երիտասարդների գործնական այցը Բոլնիս-Խաչեն PDF Տպել Էլ.փոստ

Bolnis-Khachen

Օրերս Ծերովանիում կազմակերպված «Երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացի» առաջին արձագանքը դարձավ Բոլնիս-Խաչենից դասընթացի մասնակցի առաջարկությամբ և Վիրահայոց թեմի երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ հայ երիտասարդների գործնական այցելությունը Բոլնիս-Խաչեն:

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 4-ի վաղ առավոտյան, թբիլիսահայ 25 երիտասարդներ՝ Վիրահայոց թեմի երիտասարդության բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի, իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանի և, այսպես կոչված, մարդահամարի կազմակերպման պատասխանատու Իննեսա Սարուխանյանի գլխավորությամբ, գործնական այցելությամբ ուղևորվեց Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն գյուղ: Այցը իրականացվեց Վիրահայոց թեմի հովանավորությամբ, այցի նպատակը տեղի բնակչության հետ շփումն էր, նրանց խնդիրներին ծանոթանալը և բնակիչների տվյալների հավաքագրումը:

Գյուղում այցելուներին միացան տեղի երիտասարդները: Հյուրընկալվելով հանրային դպրոցի շենքում, երիտասարդները բաժանվեցին 4-հոգուց բաղկացած խմբերի, որոնց կազմում անպայման մեկը տեղացի էր: Այցելելով ընտանիքները,նրանք ծանոթանում էին բոլնիսցիների հետ, հետաքրքրվում նրանց խնդիրներով և հավաքագրում ընտանիքի բոլոր անդամների տվյալները:

Օրվա վերջում ամփոփելով գործնական այցելության արդյունքները, հայտնի դարձավ, որ Բոլնիս-Խաչենում հիմնախնդրային է ջրի և գազի մատակարարման հարցը: Տեղացիների խոսքերով, 2250 բնակիչ ունեցող գյուղը տարիներ շարունակ զրկված է այս հույժ կարևոր կենցաղային պայմաններից:

Գյուղի բնակչությունը հույս հայտնեց, որ իրենց խնդիրների մասին կիրազեկվեն իշխանության վերադաս մարմինները: Բոլնիսխաչենցիներից մի քանիսը բաժանորդագրվեցին Վիրահայոց թեմի «Արձագանք» շաբաթաթերթին:

 

DSC 2375 DSC 2386 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)