Վիրահայոց թեմի մշակույթի բաժինը ( բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար՝ Լևոն Չիդիլյան) մասնակցեց ՀՀ Սփյուռքի նախարարության՝ «Իմ Հայաստան» համահայկական երկրորդ փառատոնի շրջանակներում ընթացող միջոցառումներին:
«Խմբերգային արվեստի օրերին» ի թիվս աշխարհի 10 երկրներից ժամանած 15 երգչախմբերի հայ երգի խմբային կատարումներով հանդես եկան Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան (խմբավար՝ Մարիա Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան), «Մակար Եկմալյան» (խմբավար՝ Հովհաննես Համբարձումյան) և Բաթումի Սբ. Փրկիչ» եկեղեցու «Աղբյուր» պատանեկան (խմբավար՝ Ռուզաննա Օվանեսյան) երգչախմբերը:
Մայր Հայրենիքում սփյուռքահայ գաղթօջախների երգչախմբերի կողմից ազգային մշակույթի ցուցադրումը մեկնարկեց օգոստոսի 1-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին նվիրված փառատոնի հանդիսավոր բացումով, որտեղ Վիրահայոց թեմի երգչախմբերը մասնակցեցին մաէստրոյի դիրիժորությամբ Հայոց Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցին նվիրված Լևոն Բլբուլյանի խոսքերով և Արա Գևորգյանի երաժշտությամբ գրված «Կանք ու կլինենք» երգի պրեմիերային, իսկ փառատոնի երկրորդ օրը ընդգրկվեցին Ծիծեռնակաբերդում երգի ֆլեշմոբին և տեսահոլովակի նկարահանմանը:
«Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի յուրաքանչյուր օրը հագեցված էր ու հետաքրքիր:
Փառատոնի մասնակից երգչախմբերը Սպիտակ քաղաքում այցելեցին և ծաղիկներ խոնարհեցին 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանին: Այնուհետև մասնակցեցին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում կազմակերպված համերգին: Ինչպես սփյուռքահայ մեր հայրենակիցների, այնպես էլ վիրահայ երգչախմբերի կատարումները ջերմորեն ընդունվեցին հանդիսատեսի կողմից։
Վիրահայոց թեմը ներկայացնող երգչախմբերը մասնակցեցին նաև Առնո Բաբաջանյանի հանդիսասրահում տեղի ունեցած համերգին: Տպավորիչ և պատասխանատու էր Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան հայպետդրամայի թատրոնում կայացած գալա-համերգը, որտեղ իրենց կատարողական արվեստը ցուցադրեցին նաև «Ներսես Շնորհալի» (խմբավար՝ Մարիամ Աբուլյան, դաշնակահար Պավել Օգանեզով) և Բաթումիի «Աղբյուր» (խմբավար՝ Ռուզաննա Օվանեսյան) երգչախմբերը:
Համերգի վերջում համահայկական փառատոնի իրականացման համար շնորհակալության խոսքերով բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին դիմեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը: Նա արժևորեց այն մեծ դերը, որ կատարում են այս փառատոները աշխարհասփյուռ հայությանը մայր հայրենիքին մոտեցնելու, հայի ինքնությունը պահպանելու և ազգային մշակույթը զարգացնելւ գործում: Որպես փառատոնի գեղեցիկ հուշանվեր Լևոն Չիդիլյանը ՀՀ Սփյուռքի նախարարությանը փոխանցեց թբիլիսահայ ճանաչված նկարիչ Մերուժան Շահումյանի սրբապատկերներից մեկը:
«Իմ Հայաստան» երկրորդ համահայկական փառատոնի խմբերգային արվեստի օրերի փակման համերգին ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:
«Իմ Հայաստան» փառատոնի շրջանակներում, օգոստոսի 7-ին Երևանի Նարեկացի արվեստի կենտրոնում Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու «Աղբյուր» երգչախումբը հանդես եկավ մենահամերգով: Մինչև համերգի սկսվելը հանդիսատեսին իր ողջույնի խոսքն ասաց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տ. Արարատ քահանա Գումբալյանը և ներկայացրեց երգչախմբի ստեղծման պատմությունը: Տ. Արարատը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը հյուրընկալության և աջակցության համար:
Երգչախումբը կատարեց Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի և այլոց ստեղծագործությունները: Համերգը եզրափակվեց Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգով:
Փառատոնի շրջանակներում Վիրահայոց թեմից Լևոն Չիդիլյանը և Սամվել Էլբակյանը Երևանում մասնակցեցին «Ասմունքի երեկոյին»: «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի բոլոր մասնակիցները ստացան ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից տրված մասնակցության հավաստագրեր:
Համահայկական փառաատոնի օրերը վիրահայ երգչախմբերի համար ավարտվեցին Եռաբլուր, Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ կատարած ուխտագնացությամբ:
The Cultural Department of the Georgian Diocese (Director of the Department and head of the “Hayartun” center Levon Chidilyan) took part in the “Days of Choral Arts” within the second Panarmenian festival “My Armenia”, organized by the Ministry of Diaspora Affairs.
Together with 15 choirs from 10 countries, the “Nerses Shnorhali” (conductor Maria Aboulyan, pianist Karen Mirzoyan), “Makar Yekmalyan” youth choirs (conductor Hovhannes Hambardzoumyan) of the Georgian Diocese “Hayartoun” Center, as well as “Aghbyur” youth choir of Batumi St. Saviour church (conductor Ruzanna Ovanesyan) made their performance.
The illustration of the national culture by the choirs of the Armenian Diaspora in the motherland started on August 1 in Aram Khachatryan concert hall. The event started with the inauguration of festival devoted to the 85th anniversary of the USSR People’s Artist Hovhannes Chekijyan. The choirs of the Diocese of the Armenian Apostolic Church in Georgia under conduction of maestro took part in “We exist and will continue our existence” song premiere (music by Ara Gevorgyan and lyrics by Levon Blboulyan). The song was devoted to the 100th anniversary of the victims of the Armenian Genocide. The second day of the festival the choirs were embraced in the song Flashmob organized in Tsitsernakaberd, as well as in the shooting of a video.
Each day of the second Panarmenian festival “My Armenia” was full and interesting.
The choirs participating in the festival visited the town of Spitak and put flowers at the memorial of the 1988 earthquake victims. Later they took part in the concert organized in the Charles Aznavour cultural center in Vanadzor. The audience warmly applauded both to the performances of the Diaspora and the Armenians from Georgia.
The Diocese of the Armenian Apostolic Church in Georgia also took part in concert held in Arno Babajanyan hall. The Gala Concert held in Yerevan Gabriel Sundukyan State Drama Theatre was impressive and responsible. Here the “Nerses Shnorhali” (conductor Mariam Aboulyan, pianist Pavel Oganezov), and Batumi “Aghbyur” (conductor Ruzanna Ovanesyan) choirs made a nice performance.
At the end of the concert the director of the cultural department of the Georgian Diocese and the head of the “Hayartoun” Center Levon Chidilyan thanked the organizers and the participants for the realization of the festival. He valued the great role of these festivals for joining the motherland to Armenians around the world, for preserving the identity of an Armenian and for developing the national culture. As a nice souvenir of the festival, Levon Chidilyan presented one of the icons of the famous Armenian painter from Tbilisi Merouzhan Shahoumyan to the Ministry of Diaspora Affairs of RA.
Primate of the Diocese of the Armenian Apostolic Church in Georgia, His Grace Bishop Vazgen Mirzakhanyan, and spiritual shepherd of Armenians in Adjara, Guria and Imereti at the Diocese of the Armenian Apostolic Church in Georgia, Priest Ararat Gumbalyan were also present at the closing concert of the Choral Arts of the second Panarmenian festival ''My Armenia''.
Within the framework of the festival ''My Armenia'' the ''Aghbyur'' choir of the Batumi ''St. Saviour'' gave a concert in Yerevan Arts Center Narek on August 7. Before the concert would start, the artistic director of the choir Priest Ararat Gumbalyan greeted the audience and introduced the history of the choir. Priest Ararat Gumbalyan thanked the Ministry of the Diaspora Affairs for the warm hospitality and support.
The choir performed the works of Komitas, Sayat-Nova, Arno Babajanyan and others. Charles Aznavour's song ''For you, Armenia'' became the closing of the concert.
Within the frameworks of the festival Levon Chidilyan and Samvel Elbakyan from the Georgian Diocese took part in ''The poetry evening’' in Yerevan. All the participants of the Panarmenian festival ''My Armenia'' were granted with certificates of participation from the Ministry of Diaspora Affairs of RA.
At the end of the Panarmenian festival the Armenian choirs from Georgia visited Yerablour, as well as a pilgrimage to the monastic complexes of Sanahin and Haghpat. |