1

fb you od

Վիրահայոց թեմում նշվեց Խաչվերաց տոնը PDF Տպել Էլ.փոստ

3333 

Վիրահայոց թեմում հավուր պատշաճի նշանավորվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը կամ Խաչի փառաբանության տոնը:

Սեպտեմբերի 14-ին, մարդաշատ էր Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցին: Տոնական օրն սկսվեց Սուրբ Պատարագի մատուցմամբ: Պատարագիչն էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հավարտ Սուրբ Պատարագի Սրբազան Հայրը քարոզ խոսեց օրվա խորհրդի մասին, հավատացյալ բազմությանը մեկնաբանեց գերությունից Տիրոջ խաչափայտի վերադարձի և Գողգոթայում կանգնեցման մասին, որտեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց կամ <<Սըրբխեչ>>: Թեմակալ առաջնորդը խոսեց հավատքի կարևորության և Խաչի նշանակության մասին և կոչ արեց ապրել հավատքով և քրիստոնեական պատգամներով:

Նույն օրը Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Խաչի վերացման փառաբանողական արարողություն: Հավարտ երեկոյան ժամերգության կատարվեց Սուրբ Խաչի թափոր: Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի առաջնորդությամբ Խաչը պտտեցվեց Եկեղեցու չորս կողմերում և ժողովուրդը օրհնվեց վարդաջրով: Շարականների երգեցողությամբ պտույտներն ավարտելուց հետո, օրհնվեց ռեհանը, որը համարվում է խաչի ծաղիկ:Օրհնված ռեհանը բաժանվեց հավատացյալներին:

Խաչվերացի տոնը Սրբազան Պատարագով և հանդիսավորությամբ նշանավորվեց Սամցխե Ջավախքի տարածաշրջանի Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցիխեի, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլիի, Թեթրիծղարոյի, Ծալկայի շրջաններում և գյուղերում և Բաթումիում գործող հայկական եկեղեցիներում:

4444 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)