Սուրբ վարդապետ-թարգմանիչների և նրանց աշակերտների հիշատակի օրը Վիրահայոց թեմում նշվեց տարբեր միջոցառումներով |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 2014 թվականի տոնացույցով, հոկտեմբերի 11-ը Սուրբ վարդապետ-թարգմանիչների և նրանց աշակերտների հիշատակին օրն է: Ազգային-եկեղեցական այս տոնը Վիրահայոց թեմում նշվեց տարբեր միջոցառումներով: Դեռևս առավոտյան Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ նվիրված Թարգմանչաց տոնին: Հավատացյալները ունկնդիրը դարձան Պատարագիչ քահանայի՝ Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ ավագ քահանա Տեր Եղիշե Հարությունյանի՝ օրվա խորհրդի մասին ասված քարոզին, որի ժամանակ արժևորվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Պարթևի և նրանց աշակերտների դերը հայոց գրերի ստեղծման, ազգի պահպանության և հավատքի խորացման գործում: Հավարտ Սուրբ Պատարագի բոլոր հավատացյալները և Սրբազնագույն Պատարագին ներկա Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախմբի անդամները, հոգևոր դասի առաջնորդությամբ, այցելեցին հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ հանգչող արժանավոր հայորդիների հոգու խաղաղության համար կատարվեց հոգեհանգստյան կարգ: Հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը խոսք ասաց հայ ժողովրդի կյանքում Սուրբ Թարգմանիչների ունեցած դերակատարության մասին: Այնուհետև տոնակատարություն Մենահամերգին ներկա էին երգչախմբի ստեղծման նախաձեռնողները, կազմակերպիչները, նախկին և ներկայի անդամները, նրանց ծնողները, հյուրեր: Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը երախտագիտության խոսքեր ուղղեց երգչախմբի խմբավար Մարիա Աբուլյանին, կենտրոնի նախկին գեղարվեստական ղեկավար՝Պավել Օգանեզովին, դաշնակահար Կարեն Միրզոյանին, ում ջանքերով կայացավ այսօր արդեն բավականին շնորհալի երգչախումբն իր 50 տղաներով ու աղջիկներով: Երգչախմբի կատարմամբ հնչեցին դասական, ժողովրդական և էստրադային երաժշտության նմուշներ, հայ և վրացի երաժիշտների ստեղծագործությու Թարգմանչաց տոնը հանդիսավորությամ
|